Yerevan, 26.September.2026,
00
:
00
BREAKING


Մինսկի խմբին ասենք «ցտեսություն». ի՞նչ ֆորմատով են շարունակվելու բանակցությունները. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

news.ru-ն «Մինսկի խմբին ասենք «ցտեսություն». Ղարաբաղում ե՞րբ խաղաղություն կլինի» վերնագրով հոդվածում գրում է, որ Բաքվում կայացել է «Մարտահրավերներ համաշխարհային աշխարհակարգին» 9-րդ գլոբալ համաժողովը, որի հյուրերն են եղել պետությունների և կառավարությունների ներկա և նախկին ղեկավարներ, ինչպես նաև ականավոր քաղաքական գործիչներ։ Իրականում միջոցառումը դարձել է հերթական միջազգային հարթակը, որտեղից հնչել է Բաքվի ձայնը։ Միջոցառման գագաթնակետը եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը, որը, ըստ «ավանդույթի», նվիրված է եղել Ղարաբաղյան կարգավորման խնդիրներին։

Բրյուսելում Ալիևի վերջին հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ հույս էր ներշնչել, որ Բաքվի և Երևանի միջև տարիներ շարունակվող հակամարտությունը կավարտվի։ Եվրոպական հարթակի շուրջ բանակցությունները նպաստել են սահմանային հանձնաժողովի ստեղծմանը, որի առաջին հանդիպումը անմիջապես անցկացվել է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին: Այդ առաջխաղացումը լիովին հավանության է արժանացել արևմտյան գործընկերների կողմից, որոնք ակնհայտորեն փորձում են Մոսկվային դուրս մղել Ղարաբաղյան հարցում միջնորդական առաքելությունից։ Բրյուսելին դա նույնիսկ հաջողվել էր, բայց ոչ երկար ժամանակով։ Ներկայումս, չնայած կողմերն ամեն օր հայտարարում են խաղաղ ճանապարհով շարժվելու իրենց ցանկության մասին, սակայն գործընթացները չեն ստանում գործնական շարունակություն։ Կրկին խնդիրներ կան. Ալիևի ելույթում, համենայն դեպս, դրական ազդակներ չեն եղել։ Ադրբեջանի ղեկավարը իր ելույթում բարձրացրել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ցավոտ հարցը։

Այդ միջանցքը, ըստ Ալիևի, «խաղաղության պայմաններից մեկն է»։ Միաժամանակ, Ադրբեջանի ղեկավարը վստահ է, որ հայերն այլ ճանապարհ չունեն, քան ընդունել Բաքվի պայմանները, և հրաժարվելով փոխզիջման գնալ այդ հարցում՝ նրանք պարզապես փորձում են ժամանակ շահել և ձգձգել խաղաղության գործընթացը։ Բայց հայերը նման երթուղու կառուցումը համարում են սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը շարունակում է Ադրբեջանից պահանջել Ղարաբաղի համար որոշակի կարգավիճակ՝ այնտեղ ապրող հայերի «անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար»։ Ավելին, զիջումների գնալու և այդ հարցում «նշաձողն իջեցնելու»՝ նրա միտքը Երևանում բողոքի ալիքների և բազմաթիվ հանրահավաքների պատճառ է դարձել։ Ապրիլի վերջից Երևանի փողոցները լցված են գործող իշխանության հրաժարականը պահանջողներով։ Ադրբեջանի իշխանությունները, իրենց հերթին, համոզված են, որ կոնֆլիկտները ծագում են հենց հայկական կողմի՝ «կարգավիճակի» հետ կապված «վտանգավոր և հակաարդյունավետ» պահանջների պատճառով, երբ խոսում են «գոյություն չունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» մասին: Եվ դա «փակուղի» է, քանի որ Բաքուն երաշխավորում է հանրապետության տարածքում ապրող բոլոր ազգությունների անվտանգությունը։ Ալիևը իր ելույթում անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին, որի գործունեությանը Բաքուն հակադրվում է ավելի քան մեկ տարի, և դրա վերածննդի մասին անգամ խոսակցությունները առաջացնում են Բաքվի խիստ հակազդեցությունը։ Ուստի, ադրբեջանական կողմը, հանգիստ շունչ քաշելով, հայտարարել է, որ կազմակերպությունն այլևս չի գործելու։ «Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին՝ կարող եմ ասել, որ այն կորցրել է իր նշանակությունը։ Պետք է հրաժեշտ տալ նրան: Այդ հակաարդյունավետ խմբին պետք է ասել ոչ թե «շնորհակալություն և ցտեսություն», այլ պարզապես «ցտեսություն», քանի որ նրա թոշակի գնալու ժամանակն է», - ասել է Ալիևը:

Դրան անմիջապես արձագանքել է Երևանը, որը դեռ պնդում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, և դրա համապարփակ լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի շրջանակներում։ Բայց ինչ էլ ասվի, այսօր այդ եռյակից գործնական քայլեր չկան։ Իսկ Մոսկվան ընդհանրապես ասում է, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ը ուկրաինական ճգնաժամի ֆոնին հրաժարվել են նման ձևաչափով աշխատել Ռուսաստանի հետ։ Միևնույն ժամանակ, ԵԱՀԿ Մինսկի խմբին փոխարինող է գտնվել։ Այսպիսով, Ալիևը հետաքրքիր առաջարկ է արել Հարավային Կովկասում փոխգործակցության նոր ձևաչափ ստեղծելու ուղղությամբ, այն է՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան ձևաչափը։ Ինչպես հայտնի է, Թբիլիսին հրաժարվել է մասնակցել ստեղծված «3 + 3» վեցակողմ հարթակին (ընդգրկված պետք է լինեին Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, ինչպես նաև նրանց հարևաններ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը) Մոսկվայի պատճառով։ Ուստի, Հարավային Կովկասում զարգացած ենթակառուցվածք ստեղծելու համար Ադրբեջանի ղեկավարը վրացի գործընկերների հետ այլընտրանքային ձևաչափ է առաջարկել, որպեսզի կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկեն անդրսահմանային գետերի և տրանսպորտային հանգույցների հարցերը։ Սակայն, ըստ Բաքվի, Երևանը հրաժարվել է նման եռակողմ ֆորմատից։

Նման մեղադրանքները վերջնականապես են բարկացրել հայկական կողմին, որը դա անվանել է «ապատեղեկատվություն»։ «Մենք ոչ միայն չենք մերժել, այլ նաև միշտ դրական ենք վերաբերվել նման շփումներին և նշել դրա վրա աշխատելու անհրաժեշտությունը»,- հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ն: Քանի որ հայկական կողմը նման դիրքորոշում ունի, ուրեմն, հավանաբար, մոտ ապագայում պետք է սպասել այդ գործընթացի մեկնարկին։ Ավելին, Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, ելույթ ունենալով Բաքվում կայացած համաժողովում, աջակցել է ադրբեջանական կողմի նման նախաձեռնությանը։

Այսինքն, ստացվում է, որ, ըստ Ալիևի հայտարարության, «Բաքվի միակ նպատակը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելն է», քանի որ դա կնպաստի Հարավային Կովկասում «զարգացման նոր խաղաղ փուլի» մեկնարկին։ Բայց մինչ օրս դեռ շատ հարցեր ու տարաձայնություններ կան երկրների միջև։ Ադրբեջանի ղեկավարը սպառնացել է, որ եթե Հայաստանի իշխանությունները կրկին չգնան զիջումների և նորից մտածեն պատերազմի մասին, ապա դա կարող է դառնալ «աղետ» և «Հայաստանի պետականության վերջը»։ Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ դեպքերի նման զարգացումը ձեռնտու չէ կողմերից որևէ մեկին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead