Եթե Արևմուտքը դադարեցնի զենք մատակարարել, կկռվենք բահերով. Ուկրաինայի ԱԳ նախարար
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ եթե նույնիսկ դադարեցվի Կիևին արևմտյան զենքի մատակարարումը, իր երկիրը կշարունակի դիմակայել Ռուսաստանին և «կպայքարի բահերով»։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով ARD հեռուստաալիքին։
«Եթե մենք զենք չունենանք, լավ, ուրեմն կկռվենք բահերով, բայց մենք կպաշտպանվենք, քանի որ այս պատերազմը պատերազմ է մեր գոյության համար», - ասել է Կուլեբան:
Նա ընդգծել է, որ որքան շուտ Ուկրաինան զենք ստանա, այնքան ավելի մեծ օգնություն կլինի երկրի համար։ Եթե զենքն ուշ ուղարկվի, Կիևը միևնույն է կասի «շնորհակալություն», բայց շատ բան կկորի, և շատ մարդիկ կմահանան, պնդել է դիվանագետը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



