Օպերայի մոտ Օհան Դուրյանին նվիրված հուշարձան կտեղադրվի
CULTUREՕպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքում մտադրություն կա Օհան Դուրյանի հիշատակը հավերժացնող՝ այս հուշարձանը տեղադրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ հրապարակելով նախագծի լուսանկարները։
«Թեպետ վաղուց հայտնի էր, որ Մաեստրոյի 100ամյակն է այս տարի, սակայն, կառավարությունից հրատապ կարգով են ուղարկել ավագանու հաստատմանը:
Ուստի ստացել ենք նախօրեին՝ արագ կարգով հարցը հանձնաժողովում քննարկելու:
Մեռա ասելով, որ նման նախագծեր «հրատապ» կարգով, վերջին պահին օրակարգ ներառել չի կարելի:
Լսող չկա:
Նախագիծը քվեարկության կդրվի հունիսի 21֊ին կայանալիք նիստում:
Ձեր կարծիքն ինձ համար կարևոր է»:


1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



