Yerevan, 26.September.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ վարչապետը կարևորել է քաղաքական ուժերի մասնակցությունը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքներին

POLITICS

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երկրորդ նիստը, որին մասնակցել են նաև քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել առաջին նիստի հանձնարարականների կատարման արդյունքները: Զեկուցվել է, որ այս ընթացքում կառավարության կողմից հաստատվել է Կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը, հավանության է արժանացել «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությ ության հետ համաձայնագիրը, որը շուտով կստորագրվի և կյանքի կկոչվի: Քայլեր են իրականացվում նաև արդյունահանող ճյուղերի թափանցիկ նախաձեռնությանը միանալու գործընթացների, բիզնես հանրության հետ համագործակցության հարթակ ստեղծելու ուղղությամբ և այլ հարցեր: Նկատի ունենալով, որ ՀՀ կառավարությունն արդեն տվել է իր համաձայնությունն ԱՄՆ ՄԶԳ-ի հետ վերը նշված համաձայնագրին՝ վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ կառավարության աշխատակազմին շարունակել արդյունավետ համագործակցությունն ԱՄՆ ՄԶԳ-ի հետ և համաձայնագիրը ստորագրել 20 16 թվականի սկզբին՝ սկսելով փորձագիտական հանձնախմբի ձևավորման գործընթացը:

Այնուհետև ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը խորհրդին է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների լրամշակված նախագծերը: Դրանցով առաջարկվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից այդ հայտարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար առաջին փուլով նախատեսել նաազգուշացում, իսկ 30 օրվա ընթացքում հայտարարագիրը չներկայացնելու դեպքում սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: Դրան հաջորդող 60 օրվա ընթացքում խախտումը չվերացնելու և հայտարարագիրը չներկայացնելու դեպքում կնշանակվի տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, իսկ անձը կհամարվի եկամուտների հայտարարագիր չներկայացրած: Նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով տուգանք է նախատեսվել նաև այն դեպքում, երբ հայտարարագրում կլինի սխալ կամ կներկայացվեն ոչ ամբողջական տվյալներ: Ամենաբարձր պատասխանատվությունը նախատեսվաÕ ® է կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տեղեկատվությունը թաքցնելու դեպքում՝ նախատեսելով տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով: Տուգանքները կիրառող մարմինը լինելու է Բարձրաաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը: Նախագծերի փաթեթն արժանացել է խորհրդի հավանությանը: Վարչապետը հանձնարարել է արդարադատության նախարարին վերջնական տեսքի բերել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների լրամշակված նախագծերը, սահմանված կարգով շրջանառել և ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ: 

Այնուհետև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի շրջանակում կրթության ոլորտում 2015 թվականի ընթացքում իրականացված և 2015-2016 թթ. նախատեսված միջոցառումները: Մասնավորապես, զեկուցվել է, որ բարձրագույն կրթության ոլորտում 2015-ի փետրվարից միջազգային փորձագետների մասնակցությամբ իրականացվում է «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» երկամյա ծրագիրը, որի նպատակն է ոլորտի օրենսդրական և ինստիտուցիոնալ համակարգերի բարելավումը: Ծրագրի շրջանակում 2016-ի հունվարին նախատեսվում է համակարգող հանձնաժողովի աշխատանքային հանդիպումը: Հաջորդ տարվա ընթացքում ՀՀ ԿԳՆ կողմից կմշակվի «Հայաստանի կրթական ոլորտում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ռազմավարական պլանը, ինչպես նաև ԵԽ-ի փորձագետների կողմից նախարարությանն է ներկայացվելու էթիկայի կանոնների մշակման ուղեցույցը: Հանրակրթության ոլորտում ընթացիկ տարվա ժամանակահատվածում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպ ցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության «Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում սույն թվականի հոկտեմբերից սկսվել է «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության ոլորտում» մեկամյա ծրագիրը, որի նպատակն է միջնակարգ կրթության ոլորտում ուսումնասիրել, վերհանել և գնահատել հանրակրթական դպրոցների դասավանդման որակի, ներառական կրթության և դասագրքերի մշակման և տպագրման բնագավառներում առկա կոռուպցիոն ռիսկերը: Հանրակրթության ոլորտում մատուցվող կրթական ծառայությունների բյուջ եի պլանավորման և տարեկան ֆինանսական ծախսերի թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կողմից մշակվել և 2015-ին հաստատվել է «Հանրակրթական ուսումնական հաստատությունների տարեկան բյուջեի պլանավորման և բյուջեի տարեկան ծախսերի հաշվետության կարգը»: Կարգը 2015-2016 ուսումնական տարում փորձարկման է ուղարկվել հանրակրթական դպրոցներ: Անհրաժեշտության դեպքում այն կլրամշակվի և կներդրվի: Հանրակրթական ծրագրերում սովորողների իրավագիտակցության բարձրացմանն (այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարին) ուղղված թ եմաների վերանայման նպատակով 2016-2019 թվականներին նախատեսվում է վերանայել հանրակրթական բոլոր ծրագրերը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հարցը և հանձնարարել ՀՀ ԿԳՆ-ին՝ երկամսյա ժամկետում ավարտել ռիսկերի գնահատումը, քննարկել շահագրգիռ մարմինների հետ, որից հետո ՀՀ կառավարություն ներկայացնել ՀՀ կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը՝ համապատասխան միջոցառումներով: 

Ներկայացվել է նաև կոռուպցիայի դեմ պայքարում հասարակական կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընթացքը: ՀՀ արդարադության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ այս ուղղությամբ կատարվել են մի շարք քայլեր, մասնավորապես, ԱՆ-ի և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» ու «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ սեպտեմբերին ազդարարվել է Պետություն-քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն հարթակի ստեղծման մասին: Նախարարի խոսքով՝ պետո ւթյունը պատրաստ է այս հարթակի շրջանակում համագործակցել բոլոր ՀԿ-ների հետ: Քննարկման առարկա պետք է դառնան հակակառուպցիոն ռազմավարության և դրա միջոցառումների 2015-2018 թվականների ծրագրի կատարմանն ուղղված հարցերը: Սերտ համագործակցություն է ծավալվել նաև միջազգային մի շարք կազմակերպությունների հետ՝ հակակոռուպցիոն ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման շուրջ: Վարչապետը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին ու ՀՀ արդարադատության նախարարին՝ շարունակել համագործակցությունը հասարակական և միջազգային կազմակերպութունների հետ, կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ իրականացնելու և նույն ծրագրի կրկնակի ֆինանսավորումը բացառելու նպատակով բոլոր հակակոռուպցիոն ծրագրերի մասին տեղեկացնել ՀՀ կառավարության աշխատակազմին:

Խորհրդին են ներկայացվել 2015 թվականի ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման արդյունքները: ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը զեկուցել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ-ն համագործակցում է ԵՄ-ի և ԵԽ-ի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի քարտուղարության և Թմրանյութերի ու հանցավորության պայքարի գրասենյակի, Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի, Եվրախորհրդի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսաորման դեմ պայքարի հանձնաժողովի հետ: Շեշտվել է, որ ՀՀ-ն հաջողությամբ և ժամանակին իրականացնում է միջազգային ասպարեզում ստանձնած բոլոր պարտավորությունները: Արձագանքելով՝ կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային պարտավորությունների կատարումը: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է բոլոր ՀԳՄ-ների ղեկավարներին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ այս ոլորտում ՀՀ միջազգային պարտավորություններն անշեղորեն կատարելու ուղղությամբ: 

Նիստի ընթացքում ի գիտություն է ընդունվել «Մասնավոր հատվածը և կոռուպցիայի դեմ պայքարը» զեկույցը, որը ներկայացրել է «Թրանսփերնսի ինթերնեշնլ հակառուպցիոն կենտրոն» ՀԿ ղեկավար Խաչիկ Հարությունյանը: 
«Ինչպես հայտարարարվել էր Խորհրդի առաջին նիստի ընթացքում, Հայաստանի համար տնտեսական զարգացումն ապահովելը կարևորագույն խնդիր է։ Ըստ այդմ, նախորդ նիստի ընթացքում հանձնարարել էի հատուկ ուշադրություն դարձնել կոռուպցիայի դեմ պայքարում գործարար ոլորտի հետ ակտիվ համագործակցությանը։ Տեղեկացված եմ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը Խորհրդի առաջին նիստից հետո մի քանի կարևոր միջոցառումներ է իրականացրել` նվիրված մասնավոր հատվածում կոռուպցիայի դեմ պայքարին: ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրում նախատեսված են մի շարք միջոցառումներ` ուղղված վարչարարության պարզեցմանը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը հանձնարարել է ՀՀ Էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների և ՀՀ արդարադատության նախարարություններին, ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակին` շարունակել ներկայաց նել առաջարկություններ վարչարարության պարզեցման ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը կարևորել է նաև հնարավորինս սեղմ ժամկետում պետական եկամուտների հավաքագրման ոլորտում ռիսկերի գնահատման և այդ գնահատման արդյունքում անհրաժեշտ միջոցառումների իրականացումը:

Օրակարգի վերջին հարցով խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել մարզային և համայնքային մակարդակներում արդյունավետ, թափանցիկ և մասնակցային կառավարման համակարգի վերաբերյալ զեկույցը: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ համայնքներում հաջողությամբ իրականացվում է էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման ծրագիրը, որն ուղղված է գործունեության թափանցիկության ապահովմանը, վարչարարության կրճատման և հրարակային գործունեության ապահովմանը: Ընթացքի մեջ են նաև համայքներում քա ղաքացիների սպասարկման գրասենյակների ներդրման և մի շարք այլ ծրագրեր: Հովիկ Աբրահամյանը կարևորել է հակակոռուպցիոն միջոցառումների իրականացումը մարզային և համայնքային մակարդակներում, որի նպատակն է մարզերում և համայնքներում ապահովել կառավարման արդյունավետությունը, թափանցիկությունը և մասնակցային բնույթը: «Այս առումով կարևորում եմ էլեկտրոնային ժողովրդավարության գործիքների ներդրումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ակտիվ համագործակցությունը: Ուստի առաջարկում եմ հասարակական կազմակերպություննÕ �րին ակտիվ համագործակցություն կոռուպցիայի դեմ պայքարում մարզային և համայնքային մակարդակներում»,- ասել է վարչապետը և հանձնարարել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ ուսումնասիրել միջազգային փորձը ու հնարավորության դեպքում ընդլայնել նման գործիքների կազմը՝ ավելացնելով համայնքների թիվը, որտեղ կիրառվում են այդ գործիքները: Ամփոփելով նիստի աշխատանքները՝վարչապետը կարևոր է համարել քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ավելի ակտիվ մասնակցությունը և ներգրավվ ածությունը խորհրդի աշխատանքներին, ինչն ավելի արդյունավետ կդարձնի խորհրդի գործունեությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պատրաստ են յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն, նախաձեռնություն քննարկել և միասին իրականացնել: 

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities