«Ռեալի» հարձակվողը կտեղափոխվի Իտալիայի առաջնություն
SPORTԻսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» 24-ամյա հարձակվող Լուկա Յովիչը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի Իտալիայի առաջնությունում։ Սերբ ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես կգա «Ֆիորենտինայում», հաղորդում է AS-ը։
Անցած մրցաշրջանում Լուկա Յովիչը իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, խփել 1 գոլ։
«Ռեալը» Լուկա Յովիչին գնել է 2019թ․ ամռանը Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» 60 միլիոն եվրոյի դիմաց՝ կնքելով 6 տարվա պայմանագիր։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



