Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «ВАЗ 21099»-ն․ կան վիրավորներ
SOCIETYԵրեկ՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 30.5-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 22-ամյա Էդգար Ս.-ի վարած BMW մակնիշի և 41-ամյա Զոհրաբ Մ.-ի վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, վթարի հետևանքով Էդգար Ս.-ն , նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 22-ամյա Վաղինակ Հ.-ն և Զոհրաբ Մ.-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 19-ամյա Մանվել Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին, իսկ անվահեծաններից մեկն էլ կոտրվել է:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



