Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


Հանքարդյունաբերողների խոստումներին բնակիչներն այլևս չեն հավատում. Մարցում տապալվեց հանրային լսումը. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունիսի 15-ին Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Մարց բնակավայրում հանրային լսում էր կազմակերպել «Էմ ջի փի ռեսուրսիզ» ՍՊԸ-ն: Հանրային լսումը տապալվեց: Մարց, Քարինջ, Ահնիձոր և Լորուտ գյուղերի բնակիչները նշեցին՝ դեմ են, որ ընկերությունը Մարցի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնի: Կազմվեց համապատասխան արձանագրություն՝ Մարց բնակավայրի վարչական ղեկավար Արեն Ղազարյանի ստորագրությամբ:

«ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Մարց գյուղի բնակիչները (մասնակցությամբ Քարինջ, Ահնիձոր, Լորուտ գյուղերի բնակիչների) մերժեցին վարչական ղեկավարի նստավայրում 15.06.22ի ժամը 13:00-ին «Էմ ջի փի ռեսուրսիզ» ՍՊԸ-ի նախաձեռնած ՀՀ Լոռու մարզի Մարց գետի հանքային դաշտի Մարցի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ հանրային առաջին լսումը: Շեշտում ենք, որ հանրային լսմանը մասնակցեց 220 մարդ, որոնք էլ դեմ լինելով Մոտկորի ձորում (Մարց գետի ավազանում) հանքարդյունաբերության զարգացմանը, տապալեցին, մերժեցին հանրային լսումը՝ միակամ լքելով դահլիճը»,- նշված է արձանագրության մեջ, որի լուսանկարը հրապարակվել է լրատվամիջոցներում:

Հետաքրքրական է, որ վերջին շրջանում տարբեր համայնքներում հանքավայրերի հնարավոր շահագործման թեմայով կազմակերպված հանրային լսումները տապալվում են: Մարդիկ ոչինչ չեն ուզում լսել հանքերի շահագործման մասին: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը նշում է՝ Հայաստանում անպատասխանատու հանքարդյունաբերությունը բազում վառ օրինակներ ունի: «Այդ է պատճառը, որ հիմա ուր որ հանքարդյունաբերողը գնա թեկուզ միայն ուսումնասիրություն անելու նպատակով, հետո, ասենք, միլիոններ խոստանա հանքավայրի շահագործման պարագայում, իրեն ոչ ոք չի հավատում: Կան բազմաթիվ օրինակներ, երբ նոր հանքավայրերի շահագործումը շատ ծանր է անդրադառնում ազդակիր համայնքների բնակչության վրա, ընդ որում՝ ոչ միայն բնապահպանական խնդիրներ են առաջանում, այլ նաև սոցիալական:

Հիմա խոսում ենք Մարցի մասին, այստեղ տեղին է հիշել Թեղուտի հանքավայրը, որը հենց նրանց կողքին է: Այնքան խոստումներ էին տրվել այս հանքավայրի շահագործման մեկնարկին, որ բնակիչները չէին ցանկանում լսել բնապահպաններին, փորձագիտական կազմակերպություններին: Փոքրամասնություն էին կազմում որոշ մարդիկ, որոնք զբաղվում էին գյուղատնտեսական լուրջ արտադրություններով, օրինակ՝ մեղրի արտադրությամբ և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Զարաֆյանը:

Ընդգծում է՝ ոգևորված խոստումներով՝ չէին պատկերացնում, որ երբ հանքավայրը շահագործվի, կփակվեն շինարարության համար բացված աշխատատեղերը: «Չէին պատկերացնում, որ միայն լուրջ մասնագետները կարող են ստանալ բարձր եկամուտ, իսկ հանքավայրում աշխատողները՝ բավականին ցածր աշխատավարձ: Եթե ուսումնասիրենք հանքարդյունաբերության ոլորտը, ապա կտեսնենք, թե որքան մեծ է աշխատավարձերի բևեռացումը, տարբերությունը բարձր և ցածր աշխատավարձերի միջև: Մարդիկ նաև չէին պատկերացնում, որ երբ «տալիս են» իրենց հողերը, դրանք շատ շուտ անպիտան են դառնում, այլևս որևէ բարիք չեն ստանում այդ հողից: Դեռ այն ժամանակ չէին էլ գիտակցում, որ հանքի շահագործումը կարող է իրենց այդպիսի խնդիրների առջև կանգնեցնել: Իսկ երբ հասկացան, իրենց մաշկի վրա զգացին բացասական փոփոխությունները, սկսեցին բողոքել: Քանի՞ անգամ միայն Թեղուտում ճանապարհ փակեցին: Ամեն մի փոքր հարցի պարագայում այդ քայլին էին դիմում: Բանակցություններ մարզպետի, այլ պաշտոնյաների հետ, փորձում էին իրենց խնդիրներն այդ ճանապարհով լուծել: Ինչ-որ փոքր հաջողություններ ունենում էին, բայց միայն այդքանը»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ այո, ցանկացած հանքարդյունաբերող խոստումներ է տալիս, բայց բնակիչները պետք է հստակ գիտակցեն, որ այդ խոստումները շատ էժան են նրա համեմատ, ինչ իրենք կորցնում են:

«Հիմա արդեն, հաշվի առնելով այլ համայնքների փորձը, երբ ցանկացած տեղ մարդիկ լսում են հանքարդյունաբերության անունը, չեն ցանկանում անգամ լսել կազմակերպություններին, ծանոթանալ նրանց ծրագրերին: Կարող են իրենց ոսկի սարեր խոստանալ, բայց մարդիկ չեն հավատում այլևս, քանի որ բազմաթիվ օրինակներ ունեն հակառակի մասին: Պաշտոնական տվյալների համաձայն՝ շուրջ 30 մետաղական հանքի շահագործման լիցենզիա կա, բայց նրանցից քանի՞սն են նորմալ աշխատում: Գուցե նրանք, որոնք ավելի վաղ են սկսել աշխատել, այնտեղ էլ կան խնդիրներ, բայց դրանցից շատերը լուծվել են ժամանակի ընթացքում, վերահսկում են, իսկ նորերի պարագայում վիճակը, մեղմ ասած, լավ չէ»,-ընդգծում է ՀԿ նախագահը:

Եզրափակում է՝ Հայաստանը փոքր երկիր է, մի բան, որ կատարվում է, բոլորն իմանում են, իսկ մարդիկ էլ տեսնելով մյուս համայնքների վատ փորձը, մերժում են իրենց համայնքում հնարավոր հանքավայրի շահագործումը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year