Yerevan, 01.March.2026,
00
:
00
BREAKING


Եթե չի եղել, ինչո՞ւ ձայն չեք հանում. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմից հետո Հայաստանը շարունակում է մնալ միջազգայնորեն նսեմացված վիճակում։ Նույնիսկ ռազմագերիների վերադարձի և այլ հումանիտար հարցեր լուծված չեն, սակայն մեր իշխանությունները շտապում են սահմանազատման հանձնաժողով ստեղծել ու օր առաջ սկսել դրա աշխատանքները։ Ավելին՝ Հայաստանի տարածքների մի մասը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի օկուպացիայի տակ։ Իսկ Փաշինյանի այն առաջարկը, որ անհրաժեշտ է երկուստեք հետ քաշել զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գիծ, որպեսզի սահմանային ճշգրտումների համար միջազգային դիտորդներ տեղակայվեն, այդպես էլ մնաց օդից կախված։

Եվ հիմա՝ այս իրավիճակում, զարմանալի է, թե ինչպես պետք է կայանա սահմանազատումը։ Մի՞թե որևէ մեկը պատրանքներ ունի, թե ադրբեջանական զինված ուժերը դրա արդյունքում դուրս են գալու ՀՀ տարածքից։ Անգամ բացառված չէ, որ կարող են ավելի խորանալ ՀՀ տարածքում։ Ու, ընդհանրապես, անհասկանալի է, թե ինչի՞ վրա են իրենց հույսը դրել իշխանությունները։ Ինչքան շատ է Հայաստանը զիջումների գնում, այնքան շատ է Ադրբեջանը պահանջներ ներկայացնում։ Եթե հնարավոր չլինի Ադրբեջանին կանգնեցնել, ապա նրա պահանջները չեն ավարտվի։ Մի խոսքով, անորոշությունները շատ են, իսկ ապագան՝ մռայլ։

Թվում էր, թե Փաշինյանը 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս պետք է հանրությանը և հատկապես միջազգային հանրությանը ուղերձներ հղեր Ադրբեջանի անընդունելի պահվածքի մասին, սակայն նրա ելույթը ամբողջությամբ նվիրված էր... նախկիններին։ Ավելի ճիշտ՝ պարտության մեղքը ու ձախողումները հերթական անգամ նախկինների վրա «սրբագրելուն»։ Ճիշտ է՝ Փաշինյանը բազմաթիվ առիթներ ունեցել է նախկիններին մեղադրելու մասին իր թեզերը կրկնելու համար, սակայն այս անդրադարձը բավական ծավալուն էր։ Նա խորանում է անցյալի ծալքերի մեջ՝ մոռանալով, որ ինքը իշխանության գալուց հետո, մերժելով Արցախյան հիմնախնդրի շուրջ իր ստացած ժառանգությունը, բանակցությունները սկսել է «սեփական կետից», ինչն էլ աղետի է հանգեցրել։

Ընդ որում, նա դա անում էր՝ զուգահեռ անընդհատ կրկնելով, թե իր խնդիրը ոչ թե անցյալի մասին խոսելն է, այլ ապագայի։ Ընդ որում, ուշագրավ է, որ Փաշինյանի ամբողջ ելույթի մեջ մի հատված էր միայն վերաբերում Արցախի ապագային, թե՝ ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար: Եվ հետաքրքրական է, որ այսպիսի հայտարարությանը հաջորդ օրը հետևում է Ալիևի արձագանքը։ Ադրբեջանի նախագահը կրկին հոխորտում է Հայաստանի հասցեին, տարածքային պահանջներ ներկայացնում Սյունիքի նկատմամբ և, իր սովորության համաձայն, ընդգծում, թե առանց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», խաղաղություն չի լինի։

Ընդ որում, Ալիևը նշում է, թե բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արցախի կարգավիճակի հարցը չպետք է բարձրացվի, իսկ երբ այդ մասին խոսվում է, ապա դա կարող է բերել շատ լուրջ հետևանքների։ Խնդիրն այն է, որ իր ելույթում Փաշինյանը համարձակվել էր խոսել կարգավիճակի մասին։ Սակայն այդ ի՞նչ բանավոր պայմանավորվածություն է, որի մասին հայ հանրությունը չգիտի։ Մի՞թե առանց հանրության կարծիքի հետ հաշվի նստելու Փաշինյանը ընդառաջ է գնացել հակառակորդին։ Իհարկե, Փաշինյանից արդեն ամեն ինչ սպասելի է, քանի որ բազմաթիվ դեպքերում մեր երկրին վերաբերող հարցերի մասին հանրությունը տեղեկանում է հենց հակառակորդից։ Օրինակները բոլորիս աչքի առաջ են, սակայն մենք նույնիսկ այս պարագայում հակված ենք հավատալ, որ Ալիևը նորից ստում է, որ իրոք ոչ մի բանավոր պայմանավորվածություն չի եղել:

Թեպետ, միևնույն ժամանակ չենք մոռացել, որ ժամանակին հենց Փաշինյանն էր հայտարարում, թե ինչ-որ պետք է, այն էլ բանակցում են, Գորիս-Կապան ճանապարհի մասով բանավոր պայմանավորվածություններ կան ադրբեջանական կողմի հետ, բայց որոշ ժամանակ անց նշում էր, թե գաղտնի բանավոր պայմանավորվածություններ չեն եղել։ Ուշագրավ է, որ Ալիևի հոխորտանքներից օրեր առաջ Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը պաշտոնական մամուլին տված հարցազրույցում նշել էր, թե Ալիևի պահանջով բանակցություններում այլևս չեն օգտագործվում «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն», «կարգավիճակ» արտահայտությունները։ Այստեղ միայն մեկ հարց է մնում՝ եթե բանավոր պայմանավորվածություն չի եղել վերոնշյալ հարցով, ինչո՞ւ Փաշինյանը չի արձագանքում Ադրբեջանի նախագահի հոխորտանքներին, այլ շարունակում է «լռության ուխտ» պահել։

Ի դեպ, այս պարագայում խոսքը երեկ «գաղտնազերծված» առաջարկների մասին չէ. ուրեմն, ուրիշ ի՞նչ խոստում է տրվել: Եթե ընդդիմությանն արձագանքելու խնդիր լինի, ապա Փաշինյանը իսկույն մեղադրական ճառեր կգրի, իսկ երբ հարցը վերաբերում է հակառակորդին հակադարձելուն, իսկույն լեզուն կուլ է տալիս։ Ավելին, հակառակորդը վերցնում է ընդդիմության մասին հենց Փաշինյանի արտաբերած թեզերը և դրանց հիման վրա կազմում իր սպառնալիքները։ Կամ՝ գուցե հակառակը, էական չէ...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement