Yerevan, 26.September.2026,
00
:
00
BREAKING


Հակամարտությունների մեջ խրված Թուրքիային զսպելու հրամայականը. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

Համավարակի, Ուկրաինայում շարունակվող հակամարտության և գլոբալ մատակարարումների շղթաներում ի հայտ եկած խափանումների պատճառով միջազգային հարաբերություններում անկայուն ու փխրուն իրավիճակ է ստեղծվել։ Մի շարք երկրներ արդեն իսկ բախվում են լուրջ տնտեսական խնդիրների. մինչ գնաճը հասնում է ռեկորդային մակարդակի, տեղական արժույթների գնողականությունն ավելի է ընկնում։ Օրինակ՝ անցյալ ամիս Թուրքիայում սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 73,5 տոկոսով, ինչն ամենաբարձր աճն է 1998 թվականից սկսած։ Ընդ որում, այդ երկրում ինֆլ յացիայի արագացում է նկատվում արդեն 12-րդ ամիսն անընդմեջ։

Իսկ այսպիսի իրավիճակը հանգեցնում է Թուրքիայի բնակչության գնողականության անկմանը և սոցիալական դրության վատացմանը՝ պարարտ հող ստեղծելով դժգոհությունների ծավալման համար։ Եվ ի վիճակի չլինելով լուծել ներքին տնտեսական խնդիրները՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձում է զարկ տալ ազգայնական տրամադրություններին և թուրքական հասարակության ուշադրությունը շեղել արտաքին ավանտյուրաների ուղղությամբ՝ քաղաքացիներին կերակրելով օսմանյան փառքը վերականգնելու մասին պատմություններով։

Էրդողանին օդի ու ջրի պես հաղթանակներ են անհրաժեշտ արտաքին աշխարհում, քանի որ հաջորդ տարի Թուրքիայում նախագահական ընտրություններ են սպասվում, իսկ ներկայիս հարցումների համաձայն, գործող նախագահի վարկանիշը էականորեն նվազել է։ Թերևս այս հանգամանքով է պայմանավորված, որ թուրք-հունական հարաբերությունների լարվածությունը հասել է ծայրահեղ աստիճանի, և Թուրքիան չի թաքցնում իր հավակնությունները Էգեյան ծովի կղզիների նկատմամբ՝ Հունաստանին կոչ անելով հրաժարվել այդ կղզիների ռազմականացման քաղաքականությունից։ Հունական կողմին ահաբեկելու նպատակով է, որ Թուրքիայի զինված ուժերը Էգեյան ծովում կազմակերպել են «Efes 2022» խոշորագույն զորավարժությունները, որին մասնակցում են նաև ադրբեջանցի զինծառայողները։

Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հատուկ Թուրքիա է այցելում դրանց ընթացքին հետևելու համար։ Եվ պատահական չեն այն մեկնաբանությունները, թե Ադրբեջանը դարձել է Թուրքիայի կամակատարը և կցորդը։ Այս համատեքստում հունական լրատվամիջոցները ընդգծում են, որ Թուրքիան Հունաստանի հետ պատերազմի դեպքում Ադրբեջանին նախապատրաստում է ռազմական աջակցության։ Միաժամանակ պարզ է, որ Ալիևի հոխորտանքները Հայաստանի հասցեին ևս Թուրքիայի կողմից անվերապահ սատարման արդյունք են։ Ադրբեջանական արտաքին քաղաքականությունը և բանակը Արցախյան պատերազմից հետո փաստացի թուրքական վերահսկողության ներքո են։ Եվ դրանով է պայմանավորված, որ վերջերս Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո Ալիևը անմիջապես շտապեց զանգել և Էրդողանին մանրամասն զեկուցել ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Եվ եթե թուրքական աջակցությունը չլինի, ապա Ալիևի ագրեսիվ խոսույթը, որն իր էությամբ Էրդողանի հռետորաբանության կրկնօրինակումն է, կփոխվի։

Հունաստանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Սիրիայում՝ 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու պատրվակով։ Եվ սա այն եզակի դեպքերից է, երբ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կամայական գործողություններին դեմ են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԱՄՆ-ը։ Իրաքի հետ Թուրքիայի հարաբերությունները նույնպես լարված են, քանի որ այդ երկրի հյուսիսային շրջանները թուրքական բանակը դարձրել է «ջրի ճանապարհ»։ Երբ թուրքերը ցանկանում են, քուրդ զինյալների դեմ պայքարի անվան տակ ներխուժում են այդ երկրի հյուսիս՝ խախտելով Իրաքի ինքնիշխանությունը։

Բացի դրանից, օգտագործելով իր աշխարհագրական դիրքը՝ Թուրքիան գետերի վրա ջրամբարներ է կառուցում և արհեստականորեն ջրի սակավության խնդիր է ստեղծում Սիրիայի, Իրաքի և Իրանի համար։ Հարցը շատ լուրջ է հատկապես վերջին շրջանում, քանի որ Մերձավոր Արևելքի երկրների պարենային անվտանգության խնդիրը սրվել է։ Եվ պատահական չէ, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը անգամ հատուկ հայտարարությամբ հանդես եկավ՝ անընդունելի որակելով Թուրքիայի կողմից սահմանային ջրերի վրա ամբարտակների կառուցումը։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան պանթուրքական ծրագրերը կյանքի կոչելու միջոցով ձգտում է իր ազդեցությունն ամրապնդել Հարավային Կովկասում, ապա այն տարածել դեպի Միջին Ասիա։ Իսկ այս հարցում Թուրքիայի շահերին բախվում են Ռուսաստանի և Իրանի շահերը։ Բայց այս խնդիրը լուծելու համար Անկարան նախ ցանկանում է գլուխ բերել Հայաստանին զիջումներ պարտադրելու թեման։

Ուստի, առկա իրավիճակում, երբ Թուրքիան մինչև ծնկները խրված է արտաքին հակամարտությունների և հակասությունների մեջ, պետք է ձեռնամուխ լինել այդ երկրի հավակնությունները զսպելուն ուղղված քայլերի իրականացմանը։ Առաջին հերթին պետք է ակտիվ դիվանագիտական աշխատանք տանել Թուրքիայի հետ դիմակայության մեջ մտած երկրների հետ, և հարկ եղած դեպքում նաև միասնական ճակատով հանդես գալ։ Բայց Հայաստանի կողմից Հունաստանի, Իրաքի և մյուս երկրների հետ տարվող աշխատանքը բավարար չէ։ Նկատի ունենանք, որ Անկարայի համար մեծապես ձեռնտու է իր հետ դիմակայության մեջ մտած երկրների հետ գործ ունենալ առանձին-առանձին, սակայն բոլորովին այլ իրավիճակ կլինի, եթե Թուրքիան բախվի այդ երկրների միասնական դիրքորոշմանը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead