Yerevan, 14.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այս իշխանության գլխավոր նպատակը ոչ թե արդարության կամ պետությանը հասցված վնասի վերականգնումն է, այլ ընդամենը սեփականության վերաձևավորումը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբ թվում է՝ մեր հասարակությանն էլ ոչինչ չի զարմացնի, իշխանությունը հայտնում է կարևորագույն կառույցում հերթական նշանակման կամ առնվազն նման մտադրության մասին:

Վերջին օրինակը գլխավոր դատախազի պաշտոնում արդարադատության նախկին փոխնախարար, վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունն առաջադրելու որոշումն է: Նրա անունը կապվում էր հայտնի ձայնագրության հետ, ըստ որի, Աննա Վարդապետյանը ցուցում էր տվել դատավորին, թե ինչ մեղադրանք առաջադրեն ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, դիտարկելով այս իշխանության թե՛ ներկայիս, թե՛ վերջին 4 տարիների կադրային քաղաքականությունն ու կառավարման փորձը, «Փաստի» հետ զրույցում մի շարք խնդիրներ է մատնանշել:

«Նիկոլ Փաշինյանն իր կադրային քաղաքականությամբ ապացուցում է, որ անգամ 21-րդ դարում, ինչպես ասում էին կոմունիստները, «каждая кухарка может управлять государством»: Հենց նշված մտքին համապատասխան էլ պաշտոնյաների է նշանակում: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը բացահայտ ցույց է տալիս, որ իր համար համապատասխան ոլորտի կառավարչի պրոֆեսիոնալիզմը ոչ թե երկրորդական, այլ անգամ տասներորդական տեղում է: Կարևորն այն է, որ համապատասխան նախարարը կամ համապատասխան պաշտոնյան հլու-հնազանդ ծառայի Հայաստանի վարչապետին, կատարի նրա բոլոր հրահանգները, որոնցից շատ-շատերը կարող են նաև օրենքից դուրս լինել, խնդիրներ առաջացնել նույն պաշտոնյայի համար: Այդուհանդերձ, պաշտոնյա նշանակելու միակ չափանիշը հլու-հնազանդ լինելն է, ամեն գնով, անգամ ինքնախայտառակվելու միջոցով Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած թեզերի պաշտպանությունը: Չափանիշներից է նաև նրա առաջ քաշած ծրագրերի իրականացումը, որոնցից շատերը նաև հակապետական և հակահայկական են»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Համբարյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը երբևիցե չի թաքցրել, թե ինչպես է կառավարում երկիրը: «Երբեք չպետք է մոռանանք 3 տարի առաջ նրա արտահայտած այն խոսքը, երբ ասաց՝ «էսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանե՞լ»: Մարդը շատ պարզ նշում էր, թե իրեն ինչպիսի դատաիրավական համակարգ է պետք: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը շատ անկեղծ է այս առումով: Պարզ նշում է, որ իրեն անկախ, իրավունքը հարգող, Սահմանադրությամբ ու օրենքներով առաջնորդվող դատական իշխանություն պետք չէ: Իրեն պետք են դատավորներ, որոնք հլու-հանզանդ կկատարեն իր բոլոր պատվերները՝ սրա-նրա գլխին գործ սարքելով, սրան-նրան ամիսներով բանտերում պահելով: Իրեն պետք է իրավապահ համակարգ, որն ամբողջությամբ կենթարկվի իրեն ու կկատարի ամենաանբարոյական պատվերները: Օրինակ՝ երիտասարդների են ձերբակալում՝ իբրև ծերերին ծեծելու համար, ծերերը գալիս, ասում են՝ մեզ չեն ծեծել, բայց այդ մարդկանց շարունակում են բանտերում պահել: Այս մակարդակի դատաիրավական համակարգ ունենք, որի մասին Նիկոլ Փաշինյանը միշտ երազել է ու հիմա հասել է նրան, որ ՀՀ-ում չկա անկախ դատական իշխանություն, ՀՀում չկա անկախ իրավապահ համակարգ: Նիկոլ Փաշինյանի իրավապահ համակարգի ցինիզմը հասել է այն աստիճանի, որ իրենք առանց կաշկանդվելու կարող են հանրային ճանաչում ունեցող մարդկանց դեմ շինծու մեղադրանքներ ներկայացնել, նույնիսկ կոպտորեն խախտել ամբողջ հետաքննական ընթացակարգը և, հետաքննություն չանցկացնելով, անգամ քրեական գործ հարուցեն, ուղարկեն Քննչական կոմիտե»,-ասաց նա՝ շեշտելով, որ մեր պետությունում միայն իրավական և դատական համակարգերը չեն, որ նման մակարդակի են հասել:

«Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր ոլորտի պախարակում և վարկաբեկում Նիկոլ Փաշինյանն առանձին ձևով է իրականացնում: Իշխանության գալուց հետո Փաշինյանի առաջին քայլը եղավ բանակի վարկաբեկումը, ինչն սկսվեց գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ շինծու, ֆեյք մեղադրանքներից: Գեներալ Մանվելն ինձ համար ընդունելի կերպար չի եղել: Բայց, ամեն դեպքում, մի քանի տեղերում նկարահանումներ անցկացնել, «տուշոնկայի» պատմություն սարքել, հետագայում այդ մարդու մահվան պատճառ դառնալ և մեկ անգամ գոնե վատ չզգալ, որ հիմքում միայն կեղծիք է եղել, կարող էր միայն Նիկոլը: Իսկ դատական իշխանության պախարակման հիմքում գրպանային դատավորներին մեծ քանակությամբ դատական համակարգ լցնելն է: Երբ Գագիկ Ջհանգիրյանի նման կերպարը ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է, միայն այդ հանգամանքը բավական է եզրահանգումներ անել, թե Հայաստանում դատական համակարգն ինչպիսի վիճակում է:

Նույն իրավիճակը նաև դատախազությունում է, կրթության ոլորտը ևս նույն վիճակում է: Մեծ հաշվով՝ բոլոր ոլորտներն են նույն վիճակում: Էկոնոմիկայի նախարարը Հայաստանի տնտեսական վիճակը գնահատում էր Երևանի փոքր կենտրոնի խցանումներով, և այս մարդը շարունակում է զբաղեցնել նախարարի պաշտոնը: Այս դեպքում էլ ի՞նչ սպասել այս երկրի ղեկավարից: Էլ չեմ ասում, որ սուտը, կեղծիքն ու մանիպուլ յացիան մեր հիմնական ուղեկիցն են դարձել, ու դա շատ նորմալ է ընդունվում, որովհետև թիվ մեկ ստախոսը, կեղծարարը և մանիպուլ յատորը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, որն այդ սուտը, կեղծիքն ու մանիպուլ յացիան տարածում է և՛ կառավարության շենքից, և՛ Ազգային ժողովի ամբիոնից»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այս պայմաններում բնական է, որ կադրերի ընտրության միակ չափանիշը Փաշինյանին հնազանդ լինելն է: «Այս իշխանություններին պետք չեն պրոֆեսիոնալներ, պետք չեն հայրենասերներ, նրանց պետք չեն նաև խելացի ու գիտակից մարդիկ:Այս իշխանություններին պետք են հլու-հնազանդ, Նիկոլ Փաշինյանի բոլոր հրամանները կատարող մարդիկ և վերջ»,-հավելեց քաղաքագետը:

Անդրադառնալով այն բազմաթիվ հրապարակումներին, ըստ որոնց, ներկայիս իշխանությունների ունեցվածքը այս տարիներին քառապատկվել է, խոսելով նաև բիզնես հաջողությունների, իշխանությունների հետ փոխկապակցված ընկերությունների ծաղկման ու բարգավաճման մասին, Համբարյանը նկատեց. «Այս ամենը վկայում է մեկ բանի մասին. այս իշխանությունները դեմագոգիայի, կեղծիքների և ստախոսության միջոցով եկան իշխանության, և նրանց գլխավոր նպատակը ոչ թե արդարության կամ պետությանը հասցված վնասի վերականգնումն էր, այլ ընդամենը սեփականության վերաձևավորումը: Այսինքն, նախկինների ձեռքից եթե խլվում է, ուրեմն, պետք է անցնի ներկաների ձեռքը: Նշվածի վառ ապացույցն այն է, որ ավելի քան 4 տարի է՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել, բայց, օրինակ՝ չի բացահայտվել հոկտեմբերի 27-ի հանցագործությունը, ինչի մասին ամեն քայլափոխի էր հայտարարում:

Մարտի 1-ի դեպքերով գործն ընդհանրապես տապալվեց դատարանում: Բացի այդ, անընդհատ խոսում էր Մոնումենտի տների մասին: Մինչդեռ տներից մեկի սեփականատիրոջ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տունն այս իշխանությունների «դաբրոյով» վաճառվեց այլ մարդու, որն, ըստ ԶԼՄ-ների, շատ սերտ կապերի մեջ է գործող իշխանությունների ներկայացուցիչների հետ: Ի՞նչ են արել այս 4 տարում: Golden Palace են միայն վերադարձրե՞լ: Ուրիշ ի՞նչ ենք տեսել, ո՞վ է ինչ վերադարձրել, ինչը ֆիքսվել է պետական բյուջեում: Ումի՞ց են ինչ բերել, նախկին օդիոզ դեմքերից ո՞վ է պատժվել: Գրեթե ոչ ոք: Ի դեպ, այդ օդիոզ դեմքերի 90 տոկոսը հիմա հլու-հնազանդ ծառայում է գործող վարչակարգին, նրանք անգամ բարձր պաշտոններ են զբաղեցնում գործող իշխանության վերնախավում: Տպավորություն է, թե բոլորը մոռանում են, օրինակ՝ ովքեր են եղել Գագիկ Ջհանգիրյանը, Տիգրան Մուկուչյանը, Գուրգեն Արսենյանը, Խաչատուր Սուքիասյանը, ով է եղել ֆեյք ռամկավարների առաջնորդ Վիգեն Խաչատրյանը, կամ ով է եղել Գյումրիում հայտնի «Հրեշ Անդո» մականունն ստացած Անդրանիկ Քոչարյանը: Ու ամենածիծաղելին այն է, որ Նիկոլը խոսում է նախկիններից, երբ իր ամբողջ թիմը «վինտաժ» նախկիններ են՝ խայտառակ անցյալով ու ներկայով»:

Ամփոփելով վերոնշյալ իրողությունները՝ Համբարյանը շեշտեց, որ այս ճանապարհը միայն մեկ ուղղությամբ կարող է տանել երկիրը. «Երբ որևիցե իշխանություն, կառավարման համակարգը, պետության շահերը, ազգային շահերը, ընդունված օրենքներն արհամարհելով, իրեն հլու-հնազանդ ծառայելու չափանիշով է ձևավորում, ուրեմն այդ ճանապարհը պետության կազմաքանդմանն է տանելու»: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia