Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նոր կազմը

INTERNATIONAL NEWS

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հաստատել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նոր կազմը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ`Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը վերահսկում է ԵՏՀ Կոլեգիայի գործունեությունը և պատասխանատու է նրա վրա դրված գործառույթ ների կատարման համար:

Ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը պատասխանատու է ինֆորմատիզացիայի, տեղեկատվական-կապի տեխնոլոգիաների եւ տեղեկատվական փոխգործակցության, ինչպես նաեւ ներքին շուկաների՝ առանց խոչընդոտների ու սահմանափակումների գործունեության համար:

Ինտեգրման և մակրոտնտեսագիտության գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վլասովան վերահսկում է ինտեգրման, մակրոտնտեսագիտական քաղաքականությունը, միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորումը և տարածումը: 

Տնտեսության և ֆինանսական քաղաքականության գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Սուլեյմենովը վերահսկում է բիզնես գործունեության ծավալման պայմանները, ֆինանսական շուկաները, հարկերը և հարկումը, փոխարժեքային քաղաքականությունը, ներմուծվող մաքսատուրքերի փոխանցումը և բաշխումը, մտավոր սեփականությունը, աշխատանքային միգրացիան, ծառայությունները և ներդրումները: 

Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկին վերահսկում է արդյունաբերությունը, ագրոարդյունաբերական համալիրը, արդյունաբերական և գյուղատնտեսական սուբսիդիաները: 

Առևտրի գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան վերահսկում է արտաքին առեւտրի քաղաքականությունը, մաքսային սակագնային և ոչ սակագնային կարգավորումը, ներքին շուկայի պաշտպանության միջոցների ձեռնարկումը, առեւտրային ռեժիմների ստեղծումը երրորդ երկրների նկատմամբ, իրերի պիտակավորումը վերահսկման (նույնականացման) նշաններով:

Տեխնիկական կանոկարգման գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Վալերի Կորեշկովը վերահսկում է տեխնիկական կանոնակարգումը, սանիտարական, անասնաբուժա-սանիտարական և կարանտինային ֆիտոսանիտարական միջոցառումները, սպառողների իրավունքների պաշտպանությունը, չափումների միասնականության ոլորտում քաղաքականության ապահովումը, դեղագործական ապրաքների եւ բժշկական սարքերի շրջանառությունը: 

Մաքսային համագործակցության գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Մուկայ Կադիրովը վերահսկում է մաքսային կարգավորումը և կառավարումը: 

Էներգետիկայի և ենթակառուցվածքների գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Դանիլ Իբրաևը վերասկում է էներգետիկ քաղաքականությունը, բնական մենաշնորհները, տրանսպորտը և  փոխադրումները: 

Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Նուրլան Ալդաբերգենովը վերահսկում է մրցութային քաղաքականությունը, պետական և (կամ) քաղաքային գնումները:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe