Կապանում բենզալցակայանի պայթյունից վիրավորված աշխատակիցը մահացավ
SOCIETYԿապանում մայիսի 30-ին տեղի ունեցած բենզալցակայանի պայթյունի հետևանքով Երևան տեղափոխված երիտասարդը՝ 35-ամյա Սասուն Հ.-ն, մահացել է: Այս մասին Slaq.am-ին տեղեկացրին Այրավածքաբանության կենտրոնից՝ նշելով, որ այրվածքները անհամատեղելի էին կյանքի հետ:
Նշենք, որ Կապանում մայիսի 30-ին՝ շաբաթ օրը, բենզալցակայան է պայթել: Պայթյունի հետեւանքով լցակայանի աշխատակիցը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության կենտրոն:
Հիշեցնենք, որ սա վերջին 1 ամսվա ընթացքում բենզալցակայանի պայթյունի արդեն 5-րդ դեպքն է:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



