Զապորոժիեի մարզի բնակիչների վարկերն ուկրաինական բանկերին շուտով կզրոյացվեն
ECONOMICSՈւկրաինայի Զապորոժիեի մարզի (այն այժմ գտնվում է ՌԴ զորքի վերահսկողության տակ) բնակիչների վարկերն ուկրաինական բանկերին շուտով կզրոյացվեն։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի անդամ Վլադիմիր Ռոգովը։
Ըստ նրա՝ նույն սկզբունքով մարզում ներվելու են նաև այն կոմունալ պարտքերը, որոնք քաղաքացիները ունեին մարտի 1-ի դրությամբ։
«Տրամաբանություն չկա, որ մարդիկ բանկերին շորթման տոկոսներ վճարեն վարկերի համար, քանի որ այս ամբողջ գումարն օգտագործվում է այդ նույն քաղաքացիական անձանց սպանելու համար։ Ինչո՞ւ վճարել սեփական սպանության համար», - պարզաբանել է Ռոգովը:
Նա նաև խոստացել է, որ մարզի ղեկավարությունը կզբաղվի ուկրաինական բանկերում բնակիչների արգելափակված ավանդների խնդրով։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



