Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է Covid-19-ի 38 դեպք
SOCIETYՀայաստանում հունիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 38 դեպք:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 423 հազար 44-ի, որից 412 հազար 668-ը`առողջացման, 8625-ը` մահվան ելքով:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 47 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 67 բուժառու:
Մեկ շաբաթում կատարվել է 10 հազար 782 թեստավորում:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 120 հազար 713-ի:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



