Չելսին պատրաստ է 10 մլն եվրո աշխատավարձ առաջարկել սենեգալցի ֆուտբոլիստին
SPORT«Չելսին» պատրաստ է «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին առաջարկել տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ, գրում է armsport.am-ը՝ La Gazzetta dello Sport-ին հղումով։
30-ամյա խաղացողը հաջորդ մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ Նեապոլից՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսին։
«Նապոլին» առաջարկել է Կուլիբալիին երկարաձգել պայմանագիրը, սակայն՝ կրճատված աշխատավարձով։ Այս տարբերակը չի գոհացրել աֆրիկացի ֆուտբոլիստին։
2021/22 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



