Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Կրակայրիչ. Լեոնարդո դա Վինչիի սարսափելի տեսքով գյուտից մինչ գրպանային փոքրիկ հարմարանքներ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թվում է՝ ի՞նչը կարող է լինել ավելի պարզ, քան կրակայրիչը: Կարելի է ասել՝ լուցկին, սակայն բանն այն է, որ լուցկին առաջին կրակայրիչներից ավելի ուշ է հայտնվել... Առաջին կրակայրիչի տեսքով մեխանիզմը մշակել է Լեոնարդո դա Վինչին: Կրակ ստանալու նրա պատրաստած նախնական սարքը բաղկացած է եղել բազմաթիվ զսպանակներից և անիվներից, որոնք շղթաներով կապված են եղել կայծքարին: Այնուամենայնիվ, այդ մեխանիզմը շատ խոշոր է եղել և ունեցել է սարսափելի տեսք, ուստի Լեոնարդոյի գյուտը տարածում չի ստացել: Միայն ծխախոտ ծխելու նորաձևության գալուստով են գիտնականները սկսել լրջորեն մտածել կրակ վառելու գործընթացի ամբողջական ավտոմատացման մասին:

19-րդ դարի սկզբին գերմանացի քիմիկոս Յոհան Վոլֆգանգ Դոբերեյները հորինել է ջրածնով սնուցվող առաջին սեղանի կրակայրիչը: Վառվող նյութի ու կայծքարի փոխարեն այդ կրակայրիչում օգտագործվել են պլատինի փոքրիկ մասնիկներ, որոնք թթվածնի ազդեցության տակ արագորեն տաքանում են և վառում դյուրավառ ջրածինը: Բոցը ստացվել է բավականին հզոր, և, բնականաբար, քչերն են ցանկացել օգտագործել այդպիսի կրակայրիչ, քանի որ դրա հետ անզգուշորեն վարվելու արդյունքը լինում էր հզոր պայթյունը։ 19-րդ դարի կեսերին կրակայրիչը «դատապարտված» էր ստեղծման: Այդ ժամանակ սիգարետները տարածված էին, ավելին՝ ծխելը նորաձև էր: Եթե ծխամորճ վառելու համար անհրաժեշտ չէ կրակայրիչ (նույնիսկ որոշ դեպքերում դա վնասակար է), ապա սիգարետը պահանջում էր կրակայրիչ ստեղծել: Եվ, իհարկե, ընդամենը, ըստ Մարքսի տեսության, պահանջարկը ծնել է առաջարկ, և հայտնվել է մի հիանալի մեխանիզմով իր՝ այրվող նյութով խոնավացած քուղ և մետաղական անիվներ, որոնց շնորհիվ կայծքարից կայծ է ստացվում։ Ընդհանուր առմամբ, դա գործնականում առաջին անվտանգ կրակայրիչն էր:

Մեզ ծանոթ տեսքով կրակայրիչը հորինվել է միայն անցյալ դարում: Ի սկզբանե, տեխնիկական առաջընթացը թույլ չէր տալիս այդ իրը պատշաճ կերպով պատրաստել, այն դարձնել հուսալի, անփորձանք և անվտանգ: Սկզբում կրակայրիչները պատրաստում էին լուցկու սկզբունքի համաձայն, այսինքն՝ լուցկու գլխիկի դերը կատարող պողպատե անիվը կայծ էր արձակում սիլիցիումի ձողից, որից էլ բռնկվում էր բենզինով թաթախված քուղը։ Կրակայրիչները ժամանակակից ձև ստացել են 1903 թվականին, երբ ավստրիացի քիմիկոս Կառլ Աուեր ֆոն Վելսբախը գտել է կրակայրիչների կայծքարերի արտադրության օպտիմալ խառնուրդի կազմը (երկաթ ցերիումի հետ): Հետաքրքիր է, որ ֆոն Վելսբախը ոչ մի տեսություն չի ստեղծել, նա հասել է ամեն ինչին բացառապես փորձարարական եղանակով, բայց ներկայումս էլ այդ կայծքարի կազմը նույնն է: Առաջին կրակայրիչները չափերով բավականին մեծ են եղել, նույնիսկ եղել են սեղանի հատուկ կրակայրիչներ, որոնք օգտագործվել են միայն տանը, ունեցել են առասպելական արժեք և եղել են արվեստի գործեր:

Հետագայում հանրաճանաչություն ձեռք բերելուն զուգընթաց կրակայրիչները դարձել են ավելի պարզ, ավելի էժան և գրպանում տեղավորվող: Էռնեստ Ֆրեդրիկի ընկերությունն է այդ իրերը հասցրել հաջորդ մակարդակ, և դրանք սկսել են վաճառվել ամբողջ աշխարհով մեկ: 1930-ականներին շուկա են մտել մի քանի նոր մոդելներ, որոնցից հատկապես հայտնի է «Փոթորկի վարպետ» կրակայրիչը:

Ընկերությունը օրական արտադրել է շուրջ 4000 կրակայրիչ, և նույնիսկ այդ քանակը չի կարողացել բավարարել պահանջարկը։ Հետագայում առաջատար է դարձել Ջորջ Բլեյսդելլի Zippo կրակայրիչը։ Դեռևս 1923 թվականից սկսվել են արտադրվել Dunhil կրակայրիչները։ Կրակայրիչների շուկայում մեծ դեր են ունեցել նաև նյույորքյան Ronson ընկերությունը, ճապոնական Amatti-ին և, իհարկե, անգլիական Wilkinson Sword ընկերությունն իր Cricket ապրանքանիշով:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards