Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Նման «լճացումը» բացատրվում է մի շարք հանգամանքներով. ինչո՞ւ չի հաջողվում հեռացնել Փաշինյանին. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

ritmeurasia.org-ը «Բողոքական մայիսը Հայաստանում. ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել Փաշինյանին» վերնագրով հոդվածում գրում է, որ ամբողջ մայիսի ընթացքում Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը, ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների, բողոքի փողոցային ցույցեր է անցկացրել Երևանում։ Այդ գործողությունների մեկնարկի պաշտոնական պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկու հայտարարություններն էին:

Ըստ առաջին հայտարարության, 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ տարածքներ հանձնելով՝ ինքը կարող էր հազարավոր կյանքեր փրկել, բայց արդյունքը նման կլիներ վերջնականին։ Սակայն, ըստ էության, հրաժարվելով դա անել, նա մեղավոր է դարձել հազարավոր մարդկանց մահվան մեջ։ Հավանաբար, խոսքը 2020 թվականի հոկտեմբերի 19-ի՝ Վլադիմիր Պուտինի առաջարկած ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկի մասին է, ինչին Հայաստանի վարչապետն այն ժամանակ չի համաձայնել։ Բացի այդ, ըստ Փաշինյանի, միջազգային հանրությունն ակնկալում է, որ Երևանը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և «հայկական կողմից կիջեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը»։

Օգտագործելով այս երկու հայտարարությունները՝ խորհրդարանական ընդդիմությունը, իրեն անվանելով «Դիմադրության շարժում», կասկածի տակ է դրել ոչ միայն Փաշինյանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով բանակցելու կարողությունը, այլ նաև դրա իրավունքը։ Դրանից էլ բխում է ընդդիմության հիմնական պահանջը՝ վարչապետի հրաժարականը, քանի որ նրա իշխանության շարունակումը վտանգում է Արցախի հայ բնակչության անվտանգությունը և նրա ապագա կարգավիճակի հարցը։ Ըստ այդմ, առաջ է քաշվել Արցախը փրկելու կարգախոսը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգությանը, ապա խորհրդարանական ընդդիմությունը գերադասում է շրջանցել, որ այն ապահովում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը։

Ընդ որում, այդ հարցում ԼՂ ներկայիս ղեկավարությունը հույսը դնում է ոչ թե Հայաստանի, այլ Մոսկվայի վրա, որը, ելնելով ստեղծված իրավիճակից, ավելի ադեկվատ է գործում։ Ընդդիմության մեղադրանքներին իշխանությունները հակադարձում են տնտեսության տարբեր ոլորտներում Ստեփանակերտին տրամադրված հետպատերազմյան աջակցության աճի ցուցանիշներով։ Եթե հինգ տարի առաջ չճանաչված ԼՂՀ-ի բյուջեի 47,5 %-ն էր ծածկվում Հայաստանից անտոկոս վարկով, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է 73 %-ի (այլ հարց է, թե արդյո՞ք դա կարելի է համարել ձեռքբերում): Նշենք, որ «Դիմադրության շարժումը» ամբողջությամբ բոյկոտում է խորհրդարանի լիագումար նիստերն ու աշխատանքը խորհրդարանական հանձնաժողովներում՝ նման կերպ անտեսելով իր տրամադրության տակ եղած իրավաքաղաքական գործիքները։

Եթե խոսենք փողոցային ցույցերի տեխնոլոգիաների մասին, ապա խորհրդարանական ընդդիմությունը, մեծ հաշվով, փորձում է կրկնօրինակել 2018 թվականին Փաշինյանի և նրա թիմի կիրառած տեխնիկան։ Տեղի փորձագետները կարծում են, որ կարելի է խոսել ամերիկացի քաղաքական ստրատեգ Ջին Շարփի «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն» գրքի առաջարկությունների օգտագործման մասին։ Սակայն, հանուն արդարության, պետք է ասել, որ նրանց գործողությունները միայն հաստատում են այն հայտնի ասացվածքը, որ ցանկացած պատճեն բնօրինակից վատն է լինում։

«Դիմադրության շարժման» կենտրոնը գտնվում է Երևանի Ֆրանսիայի հրապարակում, այսինքն՝ մայրաքաղաքի կարևոր տրանսպորտային հաղորդակցությունների խաչմերուկում։ Կան վրաններ, որոնցում ակտիվիստները մնում են շուրջօրյա։ Իշխանությունները փակում են ճամբարի մուտքերը, բայց ձեռք չեն տալիս այն՝ կարգավորելով շրջանցիկ երթևեկության հոսքերը։ Ամեն առավոտ ակտիվիստների մեկ-երկու շարասյուն երթով անցնում է քաղաքի կենտրոնական փողոցներով՝ հերթով փակելով կառավարական և վարչական տարբեր շենքեր, ինչպես նաև մայրաքաղաքի կենտրոնական տրանսպորտային զարկերակները։ Սովորաբար ոստիկանությունը օրական բերման է ենթարկում 100-ից 200 հոգու, տանում է բաժիններ, բայց երեք ժամից ազատ է արձակում։

Բացառություն են կազմում այն անձինք, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցված: Ներկայումս նման մոտ երկու տասնյակ ընդդիմադիր կա։ Երեկոներին հանրահավաքներ և երթեր են լինում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։ Հանրահավաքի մասնակիցների ամենամեծ թիվը եղել է մայիսի 1-ին, սակայն հետո ակցիաների մասնակիցների թիվը նվազել է, բայց կայունացել, այսինքն՝ ո՛չ աճում է, ո՛չ էլ նվազում։ Տեղացի փորձագետների կարծիքով, նման «լճացումը» բացատրվում է մի շարք հանգամանքներով, որոնցից են իշխանությունների դեմ պայքարում ճանապարհային քարտեզի և հետագա գործողությունների պլանի բացակայությունը, 2018 թվականին կիրառված բողոքի տեխնոլոգիաների կրկնօրինակումը, խաղադրույքը տոտալ կերպով Ղարաբաղի վրա դնելը։ Խնդիր է ընդգծված առաջնորդի բացակայությունը և հասարակության մեծամասնության կողմից մերժված անձանց ներկայությունը բողոքի գործողություններում։

Վերջին հանգամանքը չափազանց կարևոր է «Դիմադրության շարժման» համար։ Հայաստանը աղքատ երկիր է իր բազմաթիվ խնդիրներով: Ակնհայտ է, որ շատերը մտադիր չեն աջակցել «Դիմադրության շարժմանը» և չեն վստահում նրա առաջնորդներին։ Ավելի շուտ, հասարակության մեծ մասն այդ շարժումն ընկալում է որպես «նախկինների»՝ Ղարաբաղի խնդրից օգտվելով՝ իշխանության վերադառնալու ցանկություն և ոչ ավելին։ Կան խոսակցություններ Մոսկվայի կողմից բողոքի ակցիաներին աջակցելու մասին, բայց դրանք, հավանաբար, անհիմն են։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում Երևանում, ընդամենը որոշակի լարվածություն է ստեղծում իշխանությունների համար։

Ավելի շուտ, ընդհակառակը, այդ ամենը ձեռնտու է Փաշինյանին, քանի որ ցույց է տալիս նրա «ժողովրդավար» կերպարը՝ չի ոտնահարում քաղաքացիների բողոքի իրավունքը։ Հավանաբար, Երևանում բողոքի ակցիաները կշարունակվեն, բայց դրանք դեռևս իրական վտանգ չեն ներկայացնում գործող իշխանության համար, թեև, անկասկած, տեղի ունեցողը նյարդայնացնում է երևանցիների մեծ մասին և անհարմարություններ ստեղծում մայրաքաղաքի հյուրերի համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy