Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Նույնիսկ անվտանգության հայեցակարգ չունեն

INTERVIEW

Հարցազրույց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ:

- Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, թե կարող է օրենքը փոխվել, եւ ԶՈՒ ԳՇ պետը դառնա նախարարի առաջին տեղակալի պաշտոն:

- Օրենքի նախագծի վերաբերյալ ժամանակին ունեցել եմ առիթ խոսելու, այստեղ կա միտում տարբեր պետական կառույցների ֆունկցիաները խառնելու առումով, որն իր հերթին էականորեն թուլացնելու է երկրի պաշտպանունակությունը եւ խոչընդոտելու է զինված ուժերի զարգացմանը: Սա զուտ մոտեցումների հարց է: Ըստ իրենց նախագծի` լինելու է երկու տեղակալ․ մեկը՝ քաղաքացիական, մյուսը` զինվորական: Ֆունկցիոնալ առումով, գուցե որոշ կետեր լինեն համատեղելի, սակայն լինելու են մի շարք հակասություններ:

- Ի՞նչ հակասություններ, օրինակ:

- Կարելի է երկար խոսել այդ մասին: Դրա վերաբերյալ կան բազում աշխատություններ, զեկույցներ: Ես կարծում եմ, որ սա չէ գլխավոր հարցը: Գլխավոր հարցն այն է, որ սրանք պատրաստ չեն զինված ուժերը վերականգնելու, վերազինելու: Նրանք չունեն հայեցակարգ, միտք, գաղափար, ընդհանրապես ոչինչ չի արվել եւ չի արվում, հիմա էլ այս օրինագծով խառնում են կառավարման համակարգը, Անվտանգության խորհրդից տանել ՊՆ, ՊՆ-ից՝ Անվտանգության խորհուրդ, հասկանալի չէ: Զարգացման խնդիրներն այսկերպ դարձնում են ոչ կոմպետենտ, սա նշանակում է, որ զինված ուժերն առաջիկայում ոչ միայն չեն վերականգնելու, այլեւ տվյալ մոդելի պարագայում քանդվելու են: Սա շատ վտանգավոր քայլ է:

- Այդ փոփոխությունը չի՞ հակասում Սահմանադրությանը:

- Այդ հարցին պետք է համապատասխան մասնագետները` իրավաբանները պատասխանեն: Այդ օրենքն էականորեն ազդելու է պետության պատշտպանունակության վրա: Տուժելու է երկրի պաշտպանունակությունը:

- Նախարար Պապիկյանը խոսում է բանակում օրգանական փոփոխությունների մասին, խոստանում պրոֆեսիոնալ բանակ….

- Ես էլ խոստանում եմ, որ լինելու է ծովից ծով Հայաստան: Մարդ պետք է մի փոքր գոնե իրատես լինի, հասկանա՝ ինչ է խոսում եւ ինչպես է իր խոստումներն իրագործելու: Իրենք եթե մի բան իրականացնող լինեին, մեր մարտունակ բանակը չէին քանդի, երկրի անվտանգությունն էս աստիճան չէին խարխլի: Սա պետության պաշտպանունակության հարցն է նաեւ: Յուրաքանչյուր օղակ պետք է հստակ սահմանի իր անելիքները, զարգացման ծրագրերը: Անգամ գաղափարական առումով չեն պատկերացնում, թե ինչ բանակ է լինելու: Նույն Նիկոլն ասում էր՝ 3 ամսով ծառայության անցնելու գաղափար կա, հետո դարձավ 5 ամիս, հետո՝ 6: Սա էլ երեւի հերթական «փայլուն» միտքն է:

- Նախարարին երբ լսում ենք, տպավորություն է, թե ամեն ինչում դուք` նախկիններդ եք մեղավոր: Նա հայտարարեց, թե իր ընդդիմախոսները չպետք է ամեն ինչ միանգամից պահանջեն իրենից։

- Բանակը եղել է փայլուն վիճակում` իր բոլոր խնդիրներով հանդերձ: Կարող են մասնագիտական միջավայրում նստել եւ քննարկել, թե ով ինչ է արել բանակի համար: Պապիկյանը մի բանում ճիշտ է՝ իրենցից ոչինչ սպասել պետք չէ: Չգիտեմ՝ պատահաբար է ասել, թե անկեղծորեն, սակայն ճիշտ է ասել:

- Պապիկյանը նաեւ խոսեց ռազմական կրթության ոլորտի բարեփոխումների եւ դրա ընթացքի մասին:

- Զինված ուժերում ռազմական կրթությունն ամենակարեւոր օղակներից մեկն է: Պետք է լինեն հստակ հայեցակարգեր, պլանավորում, կադրային քաղաքականություն, արտաքին համագործակցություն եւ այլն: Եթե սրանց մոդելի վերաբերյալ պատկերացում չունեն, էլ ի՞նչ պետք է սպասել իրենցից: Նույնիսկ աշխարհազորի մասին ինչ-որ օրենք էին կպցրել, դա էլ կիսատ մնաց, ամեն ինչ` կիսատ-պռատ, տանում է քանդելուն: Նույնիսկ անվտանգության հայեցակարգ չունեն, ի՞նչ զինված ուժերի մասին օրենք են փոխում:

 

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6