Բարի և ուրախ լուր Արտաշատի ԲԿ-ից. Քաշաթաղից տարհանված ընտանիքում ծնվել են 12-րդ եւ 13-րդ զավակները
SOCIETYԱրտաշատի Բժշկական կենտրոնում լույս աշխարհ են եկել երկու տղաներ. ծնողները Արցախի Քաշաթաղի շրջանից են տարհանվել և հանգրվանել Արարատի մարզում։
ԲԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդանշական անուններով փոքրիկ Մոնթեն և Նժդեհը ծնվել են 7 քույրերից և 4 եղբայրներից հետո՝ համալրելով բազմազավակ ընտանիքը։
Փոքրիկները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման ճանապարհով՝ ԲԿ-ի փորձառու բժիշկ-մանկաբարձների շնորհիվ: Երեխաներն ու մայրը՝ 39-ամյա Մարիամը, իրենց լավ են զգում և շուտով դուրս կգրվեն։
Կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և ողջ անձնակազմը շնորհավորում են փոքրիկների լույս աշխարհ գալու առթիվ, մաղթում են խաղաղ ու անհոգ մանկություն, նրանց և բոլոր մանուկներին։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



