Օդի ջերմաստիճանը կնվազի
SOCIETYՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հունիսի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունիսի 8-11-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`
Հունիսի 6-8-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 9-11-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 6-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, հունիսի 7-9-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



