Հայրենիքը զարգացրեք ու պաշտպանեք գիտելիքը «զենքի» վերածելով․ Նաիրի Սարգսյան
BLOGՇնորհավորում եմ ձեզ այս կարևոր օրվա՝ Վերջին զանգի կապակցությամբ։ Դպրոցական կյանքն ու տարիները մեծ նշանակություն են ունեցել յուրաքանչյուրիս կյանքում՝ զարգացած ու կրթված անձի ձևավորման, անհատականության կերտման մասով։ Այսօր դուք ձեր կյանքի ամենակարևոր ճանապարհին եք, թևակոխելով նոր շրջափուլ կանգնելու եք նոր մարտահրավերների ու դժվարությունների առաջ, որոնք վստահ եմ՝ հաղթահարելու եք գործի դնելով դպրոցից ստացած որակական գիտելիքները։
Ցանկանում եմ, որ գիտակցեք՝ գիտելիքը ուժ է, որի հետ հաշվի են նստում անգամ հզորները։ Մի կողմ դնելով կեղծ արժեքների պրոպագանդումը, առաջնորդվեք փորձված ու ճշմարիտ աքսիոմով, հայրենիքը զարգացրեք ու պաշտպանեք գիտելիքը «զենքի» վերածելով, թերևս դա է լինելու հասարակության մեջ ձեր անձի ընդգծման ամենավառ կետը ու նվաճված ամենամեծ բարձունքը։
Կրկին անգամ շնորհավորում եմ` մաղթելով հաջողություն բոլոր նախաձեռնություններում։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



