Փաշինյանին իշխանության բերել է ոչ հայ ժողովուրդը, եւ ոչ էլ առավել եւս ՝ Հանրապետականը. Էդուարդ Շարմազանով
BLOGԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նիկոլիզմի դեմ պայքարին զուգահեռ թեժ է պահվում «ովքե՞ր են իշխանության բերել Նիկոլին» թեման՝ փորձելով «շառը գցել» ՀՀԿ-ի վրա։
Փաշինյանին իշխանության բերել է ոչ հայ ժողովուրդը,եւ ոչ էլ առավել եւս ՝ Հանրապետականը։
Նրան իշխանության բերեցին այն արտաքին ու ներքին «ուժերն»,ում մանիպուլյացիայի ու դրդման արդյունքում 2018-ի ապրիլին նաեւ «քաղաքական դաշտի» մի մեծ հատված «Սերժ ու ՀՀԿ էր մերժում»։
Հանրապետականին քննադատողներ,կարելի է իմանալ՝ ու՞ր էիք դուք,երբ մեր «սեւ լենտերի եւ դագաղների» շքերթն էր իրականացվում ու մեր ընտանիքի անդամներին էին ահաբեկում։
Երեւի շատերդ Նիկոլի կողքը Սերժի ու Հանրապետականի դեմ էիք պայքարում։
Ու՞ր էին այսօր մեզ մեղադրողներից շատերը, երբ 2018 ապրիլ-մայիսին ես ու իմ հանրապետական ընկերները խորհրդարանում «կռիվ էինք տալիս» Արցախ ու Հայաստան ունենալու համար։
Ասեմ. Նիկոլի թիմակիցների հետ գոռում էին՝«3 միլիոնը՝ ընդդեմ 55 հանրապետականների»։
Եթե Նիկոլի հետ չէիք,ասեիք՝ մենք 55 հանրապետականների կողքն ենք ու նրանց նման դեմ ենք Նիկոլի վարչապետությանը։
Բացի ընկեր Աղվան Վարդանյանի ելույթից հրապարակային այլ ելույթ դժվար է մտաբերել:
Մարդ սխալական է,բոլորս էլ կարող ենք սխալվել ,բայց ձեր «կերած բողկերը» մեզ մի վերագրեք։
Ուզու՞մ եք նիկոլիզմը գնա:
Միացեք պայքարին ընդդեմ նիկոլիզմի ու հանուն Արցախի ու Հայաստանի ։
Կարող եք նույնիսկ կողքի հրապարակներում ինքնակազմակերպվել,բայց մի ասեք էլի՝ քանի Պողոսը կամ Մարտիրոսը այնտեղ է՝ չեմ գնա։
Դրանով դուք անուղղակի «ջուր եք լցնում նիկոլիզմի ջրաղացին»։
Նպաստեք Փաշինյանի քաղաքական հեռացմանը։
Դա է պահանջում Հայաստանի ու Արցախի շահը։
Հ.Գ. Ես էլ,Հանրապետականն էլ սխալներ գործել ենք, բայց երբեք «ծնկի չենք եկել» թշնամի երկրի ղեկավադության առջեւ ու միշտ պահել ենք մեր «կարմիր գիծը»՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
4
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
5
The Armenian UBPay system partners with iSend remittance global service



