Պուտինը չի պատրաստվում փակել Պետրոս Առաջինի բացած «պատուհանը դեպի Եվրոպա». Պեսկով
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատում Պետրոս Առաջինի դերը Ռուսաստանի պատմության մեջ, և ոչ ոք չի ծրագրում փակել նրա բացած «պատուհանը դեպի Եվրոպա»։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե խոսենք Պետրոս Առաջինի մասին, ապա Պուտինը բարձր է գնահատում կոնկրետ այդ անձի դերը մեր երկրի պատմության մեջ»,- ասել է Պեսկովը։
Պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե հաշվի առնելով այսօրվա դժվարությունները, «կփակվի՞ դեպի Եվրոպա պատուհանը, որը «բացել է» ռուսաց առաջին կայսրը, Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է.««Ոչ ոք չի նախատեսում որևէ բան փակել»:
Նա հավելել է, որ Պուտինը պատմության խորը գիտակ է:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



