Այն ինչ տեղի ունեցավ մեր պետության անթույլատրելի, բայց հնարավոր կործանման բացատրություններից մեկն էր. Արտակ Զաքարյան
BLOG
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս մարդիկ ոչ իշխանություն են ուզում, ոչ հաց, ոչ ջուր, ոչ պարարտանյութ, ոչ աշխատավարձի բարձրացում, ոչ հոսանքի գնի իջեցում, ոչ ընտրությունների արդյունքներ են բողոքարկում, ոչ էլ օտարերկրյա գրանտներով կենդանիների կամ փոքրամասնությունների իրավունք են պահում:
Այս մարդիկ բնությունից ու Աստծուց ստեղծված բանական, նորմալ, գիտակից մարդիկ են, որոնց համար թանկ են Հայրենիքը, Երկիրը, Պետությունը, Անխախությունը, Ազատությունը, Հողը, Ազգային ինքնությունը, Հերոսների հիշատակը...
Այսօր այս մարդիկ, իրենց պահած ու պաշտպանած երկրում, հանդիպեցին փողով կուրացած, կեղծիքով խլացած ու մի փոր հացով խաբված մարդկանց մեկ այլ խմբի (ոստիկանական համազգեստով) հետ, որոնք արդեն սկսել են թուրքի հետ իրենց ախպերությունը:
Այն ինչ տեղի ունեցավ այսօր, Երևանի կենտրոնում` զուտ ոստիկանության բիրտ ուժի կիրառում չէր: Այն շատ ավելի մեծ ու խորը ողբերգություն է:
Այն մեր պետության անթույլատրելի, բայց հնարավոր կործանման բացատրություններից մեկն էր:
Հետագայում երբ պատմաբանները հարցնեն, ինչու՞ կործանվեց Հայոց երրորդ Հանրապետությունը (Աստված մի արասցե)` պատճառներից մեկը լինելու է այն, որ ոստիկանության որոշ ստորաբաժանումներ վայրենաբար ծեծում էին Հայոց հայրենասեր ու հայրենատեր քաղաքացիներին` ճնշելով նրանց ազնիվ ու արդար պայքարը:
Նիկոլը ոչ միայն ծեծի է ենթարկում իր ղեկավարած երկրի քաղաքացիներին, այլ ցույց է տալիս աշխարհին, որ հայերն ինքնուրույն պետություն ունենալու իրավունք չունեն: Որովհետև, եթե հայերի մեծամասնության համար թանկ լիներ պետությունն ու Հայրենիքը, ապա այսօր Նիկոլը կլիներ ձախողված ու կործանարար քաղաքականության պատասխանատուն, ոչ թե խաղաղ ցուցարարներին ծեծի հրաման տվող կապիտուլյանտը:
Հ.Գ.
Միևնույն է, ի հեճուկս թուրք-ադրբեջանական տանդեմի, հայ ոստիկանության որոշ խմբերի և նիկոլի ազգադավությունը ողջունողների` մենք դատապարտված ենք ունենալ ուժեղ Հայաստան և ազատ Արցախ:






























































1
Unibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12%
2
Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District
3
UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students fr...
4
Inecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international t...
5
Customer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBank