Yerevan, 23.October.2026,
00
:
00
BREAKING


HONOR-ը ներկայացրեց HONOR X սմարթֆոնների նոր շարքը

SOCIETY

Նորաոճ դիզայն, բարձր կատարողականություն, մեծ էկրան՝ 90 Հց թարմացման արագությամբ և ընդլայնվող օպերատիվ հիշողության գործառույթ՝ բոլոր այս  լավագույն բնութագրիչները առկա են  նոր HONOR X սմարթֆոնների շարքում:

HONOR-ը Հայաստանում թողարկւմ է HONOR X սմարթֆոնների նոր շարքը, որը համատեղում է լավագույն տեխնիկական բնութագրիչները և մատչելի գինը: Առաջարկելով մի շարք նորարարական լուծումներ, նոր շարքն առանձնանում է ոճային, ժամանակակից դիզայնով, բացառիկ լուսանկարչական հնարավորություններով և կատարողականությամբ, որը գերազանցում է բոլոր ակնկալիքները: Եվ այս ամենը մատչելի գնով։ Շարքի բոլոր սմարթֆոններն աշխատում են Android 11 օպերացիոն համակարգով՝ Google Mobile Services (GMS)-ով։

«Մեր HONOR X-սերիայի սմարթֆոնների միջոցով մենք ձգտում ենք նորարարական տեխնոլոգիաները հասանելի դարձնել բոլորին»,- ասում է Ջորջ Չժաոն, HONOR Device Co, Ltd.-ի գործադիր տնօրենը:

Եկեք ավելի մոտիկիցծանոթանանք սմարթֆոններին. շարքում դրանք երեքն են՝ յուրաքանչյուրը տարբեր գնային սեգմենտներից: Սմարթֆոնները միավորվում են երեք հիմնական հատկանիշների շուրջ, դրանք են՝լուսավոր էկրանը 90 Հց թարմացման արագությամբ սերտիֆիկացված TÜV Rheinland-ի կողմից, HONOR RAM Turbo ընդլայնվող հիշողությունը  և նորագույն Qualcomm Snapdragon® 680 չիպը։

Բարձր կատարողականությամբ չիպ և HONOR RAM Turbo գործառույթ

X սերիայի բոլոր երեք սմարթֆոններն աշխատում են առաջադեմ 6 նմ Qualcomm Snapdragon® 680 պրոցեսորով, ապահովելով բարձր արդյունավետություն և էներգախնայողություն: HONOR RAM Turbo տեխնոլոգիան օգտագործում է 2 ԳԲ մշտական ​​հիշողություն՝ ֆոնային հավելվածները սեղմելու և ապասեղմելու համար, ինչը թույլ է տալիս ընդլայնել  օպերատիվ հիշողությունը։

  Օրինակ, օգտատերը, ով միացնում է ծանր խաղ իր սմարթֆոնի վրա,  կարող է չփակել գործող հավելվածները, որպեսզի օպերատիվ հիշողության մեջ այն ծավալով տեղ ազատի, որն անհրաժեշտ կլինի խաղը ճիշտ գործարկելու և սահուն ընթացքը ապահովելու համար, քանզի դա ավտոմատ կերպով կատարում է ծրագրային ապահովումը հատուկ ալգորիթմների շնորհիվ:

Էկրան, 90 Հց թարմացման արագությամբ և տեսողության պահպանման գործառույթով

HONOR X սերիայի բոլոր սմարթֆոնները ունեն մեծ էկրաններ 90 Հց թարմացման բարձր հաճախայնությամբ, ինչը ապահովում է աշխատանքի սահունությունը ամեն դիպման ժամանակ։ Բացի այդ,  սմարթֆոնների Full-View դիսփլեյը ապահովում է  հստակ, պայծառ նկարներ, որոնք պարզ տեսանելի են անգամ  ուժեղ ճառագայթների տակ։

Նաև HONOR Х սմարթֆոնները ստացել են TÜV Rheinland Low Blue Light սերտիֆիկացիան, որը տրվում է այն  սարքավորումներին, որոնք ապացուցել են իրենց էֆֆեկտիվությունը  կապույտ ճառագայթներից աչքերի պաշտպանման ժամանակ։

Սմարթֆոնները ապահովում են կոմֆորտ ընթերցանությունը և դիտումը էլեկտրոնային գրքի դիտման ռեժիմում  և «գիշերային» ռեժիմում, թույլ տալով աչքերին չհոգնել երկար օգտագործումից կամ թույլ լուսավորվածության պայմաններում։

Իսկ այժմ հասկանանք, թե ինչով են տարբերվում HONOR X7, X8 և X9 մոդելները։

Մեծ եղբայր ՝ HONOR X9

HONOR X9-ը բարձր գնային սեգմենտի սմարթֆոն է։ Դա պայմանավորվում է հիշողության մեծ ծավալով (6 ԳԲ օպերատիվ հիշողության +2 ԳԲ RAM Turbo), հսկայական՝ 6,81 դյույմանոց, 2388*1080 թույլատրողականությամբ  FullView էկրանով, ,ինչպես նաև ժամանակակից տեսախցիկով։

Տեսախցիկները բլոկը նախագծված է շրջանի տեսքով, որը գտնվում է ետնամասի մեջտեղում։ Տեսախցիկը եռակի է և իր մեջ ներառում է բացի հիմնական 48 ՄՊ-ց բլոկից նաև 2 ՄՊ-ց տեսախցիկ բոկե էֆֆեկտով և 2 ՄՊ մակրոտեսախցիկ։ Այստեղ է գտվում  նաև լուսադիոդային փայլատակումը, որը թույլ է տալիս օգտատերերին անել հիանալի նկարներ անգամ ոչ բավարար տեսանելիության պայմաններում։ 

HONOR X9-ը կատարյալ սարք է բլոգեռների համար, շնորհիվ երկու ֆունկցիաների։ Dual View Recording-ը թույլ է տալիս միաժամանակ նկարել երկու տարբեր  ռակուրսներից, օգտագործելով միաժամանակ դիմացի սելֆի-տեսախցիկը և հետևի հիմնականը։ Micro Movie Mode ռեժիմը առաջարկում է հեշտ լուծում տեսանյութերի ավտոմատ միացման և խմբագրման համար առանց կողմնակի հավելվածներ օգտագործելու։

Բայց HONOR X9-ի ամենագլխավոր տարբերությունը իր եղբայրներից, դա գերարագ 66 Վտ լիցքավորումն է, որը թույլ է տալիս լիցքավորել սարքը 50%-ով միայն 15 րոպեում և 81%-ով  միայն 30 րոպեում։ Իսկ շնորհիվ 4800 մԱ/ժ տարողունակությամբ մարտկոցի, ապահովվում է մինչև 16,8 ժամ  աշխատանք սոցիալական հարթակներում, 12,8 ժամ տեսադիտում կամ 25,6 ժամ հեռախոսազրույց մեկ լիցքցավորմամբ։

HONOR X8 ` միջին գնային սեգմենտի սմարթֆոն

Աներևակայելի շքեղ և ոճային HONOR X8 սմարթֆոնը ունի գերբարակ և թեթև կորպուս միայն 7,45 մմ հաստությամբ և 177գ քաշով։ Սմարթֆոնը ստացել է վառ 6,7 դյույմանոց FullView էկրան, օպերատիվ հիշողություն 6ԳԲ +2ԳԲ RAM Turbo և մարտկոց 4000 մԱ/ժ տարողությամբ, որն ապահովում է ավտոնոմ աշխատանքի երկարատևությունը։

HONOR SuperCharge  22,5 Վտ հզորությամբ մարտկոցը միայն 10 րոպեում, կարող է այնքան լիցքավորել, որ ապահովի  երեք ժամ անդադար օնլայն տեսանյութի դիտումը։

HONOR X8-ը կարող է պարծենալ քառակի տեսախցիկով։ Մի բլոկում սմարթֆոնը միավորել է  հիմնական 64ՄՊ օբյեկտիվը, լայնանկյուն տեսածցիկը՝  5ՄՊ ,120 աստիճան անկյունով և  f/2,2 դիաֆրագմայով, ինչպես նաև մակրո-օբյեկտիվ 2 ՄՊ և սենսոր բոկե էֆֆեկտով 2 ՄՊ։ Սմարթֆոնի  տեսախցիկը կատարյալ համապատասխանում է սկսնակ լուսանկարիչներին, ինչպես նաև դինամիկ մարդկանց համար։

Տնտեսող, բայց առանց կոմպրոմիսների-HONOR X7

HONOR X7- կրթսեր ներկայացուցիչն է X սերիայի սմարթֆոնների։ Չնայած ոչ բարձր արժեքին, սմարթֆոնը կարող է պարծենալ, ոչ միայն սլացիկ դիզայնով, օպերատիվ հիշողության ծավալներով 4ԳԲ +2ԳԲ RAM Turbo, 8,62մմ հաստությամբ բարակ կորպուսով, փայլուն տեսախցիկներով և մեծ 6,74 դյույմանոց էկրանով, այլև  երևելի մարտկոցով 5000 մԱ/ժ, որն ապահովում է ավտոնոմ աշխատանքի շատ երկար ժամանակ։  Մեկ լիցքավորմամբ օգտատերը կարող է նայել մինչև 20 ժամ օնլայն տեսանյութեր կամ 49 ժամ  խոսել հեռախոսով։

Բացի այդ հեռախոսի  հետ նույն կոմպլետում է նաև գերարագ լիցքավորումը            22,5 Վտ հզորությամբ, որը թույլ է տալիս 10 րոպեում լիցքավորել սարքը այնքան ժամանակով, որը բավական կլինի օնլայն տեսանյութը 3 ժամ դիտելու համար։

HONOR X7 կատարելապես համապատասխան է  սկսնակ լուսանկարիչների և ստեղծագործների համար։ 48 ՄՊ, Ultra-Clear հիմնական տեսախցիկը հագեցած է բազմակադր սինթեզի ինտելեկտուալ ալգորիթմով, որը թույլ է տալիս հստակ արտացոլել դետալները նկարներում, անգամ փոքր լուսավորվածության պայմաններում։

5 ՄՊ-ց լայնանկյուն տեսախցիկը f/2.2 ապերտուրայով, թույլ է տալիս օգտատերերին հարմարավետորեն մեկ կադրում պահել  շատ էլեմենտներ։ 2 ՄՊ մակրոկամերայի շնորհիվ  օգտագործողները բաց չեն թողնի ոչ մի հատիկ դետալ, մինչդեռ բոկե-տեսախցիկը 2 ՄՊ ստեղծում է վիզուալ հաճելի  պատկերներ։ 

HONOR X-ը սմարթֆոնների այն շարքն է, որտեղ յուրաքանրյուրը կգտնի իրենը։  Լինի դա HONOR X9-ը 66W գերլիցքավորմամբ, HONOR X8-ն իր բարակ դիզայնով, թե HONOR X7-ն իր առաջադեմ տեսախցիկով, ձեր սմարթֆոնը կուրախացնի ձեզ,  օգնելով արագ լուծել առօրյա խնդիրները, ունենալով HONOR տեխնոլոգիաների հմայքը:

Սմարթֆոնները հասանելի են երեք վառ գույներով՝ Տիտանիում արծաթ, Կեսգիշերային սև, Օվկիանոսային կապույտ

Գինը և վաճառքների տարածքները

Գնել սմարթֆոնները կարող եք  UCOM խանութ-սրահներից հետևյալ գնային առաջարկով․  X7- 119 900 դրամ, Х8-149 900 դրամ,  X9-169 900 դրամ ։

Գործում է 36 ամսով ապառիկի հնարավորություն։

 

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'