Ուկրաինական բանակը Լուգանսկում ընկել է շրջափակման մեջ
INTERNATIONAL NEWSԻնքնահռչակ «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» և ռուսական բանակի ստորաբաժանումներն ամբողջությամբ կտրել են Ուկրաինայի Զինված ուժերի՝ Լուգանսկի տարածքից նահանջի ճանապարհները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիայի սպա Անդրեյ Մարոչկոյի հայտարարությանը։
Ուկրաինական բանակը մայիսի 27-ի դրությամբ վերահսկում է Լուգանսկի շրջանում փոքր տարածք, ներառյալ Սևերոդոնեցկ և Լիսիչանսկ քաղաքները։ Այս բնակավայրերի պարագծով մարտեր են մղվում, փաստացի զինվորականները շրջափակված են։
«Մենք կտրել ենք հաղորդակցության բացարձակապես բոլոր ուղիները, որոնցով նրանք կարող էին դուրս գալ: Մենք դիտարկում ենք բացարձակապես ամբողջ տարածքը», - ասել է Մարոչկոն:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



