Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


«Նպատակս ուղղակի թատրոն ստեղծելը չէր». «Ռոտոնդա» թատերախումբը ջերմություն ու սեր է փոխանցում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա անցնում օրերն անո՜ւշ, անո՜ւշ...»: Թումանյանական անկրկնելի տողերը և հոգեթով մեղեդին կանչում էին բանաստեղծի տունթանգարան: 54 աստիճան բարձրանալով՝ հայտնվում ես լրիվ այլ՝ հեքիաթային ու կախարդական աշխարհում: Այդ օրն այն լի էր այս ու այն կողմ վազվզող երեխաներով, թանգարանային նմուշներն ուսումնասիրող ծնողներով: Թանգարանային գիշերն էր: Բայց ինձ թանգարան էր տարել «Ռոտոնդա» թատերախմբի «Ես գտա ինձ» ներկայացումը: Թատերախմբի անդամների հետ ծանոթանալու առիթ եղել էր նախորդ տարի, երբ իրենց ընկերոջ՝ Կարեն Բաթմանյանի մասին էի պատմել, որը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ:

Վստահ էի, որ դեռ պատմելու եմ նաև թատերախմբի գործունեության մասին: Մի առիթով խմբի ղեկավարը՝ Մարինեն, ասաց, որ պետք է անպայման դիտեմ իրենց ներկայացումներից մեկը, միայն այդպես նյութն ամբողջական կլինի: Ճիշտ էր: Հրավիրեցին թանգարանի այգի, որտեղ մեզ դիմավորեցին գեղեցիկ հագնված, անհամբեր դերասանները, այդքան հմայիչ թագավոր վաղուց չէի տեսել: Տեղավորվեցինք Հովհ. Թումանյանի կնոջ՝ Օլգայի և նրա աղջիկների տնկած ծառերի տակ: Մարինեն ասում է՝ այգում ներկայացում խաղալու որոշումը պատահական չի եղել՝ ամեն ինչ անում են բնության մի մասնիկը մնալու համար: Պատանի ու երիտասարդ դերասանները կարողացան հանդիսատեսին փոխանցել թումանյանական խոսքը՝ նրա անմահ հեքիաթների միջոցով: Ներկայացումը Թումանյանի տարբեր հեքիաթների միաձուլումն էր, բեմում դերասանները, որոնք վաղուց արդեն ընտանիք են դարձել: Ավարտին հարց հնչեց՝ ի՞նչ եք գտել թատրոնում, պատասխանները հուզեցին ու զարմացրեցին՝ «խաղաղություն, հանգստություն, ընկերներ, ընտանիք, կարոտ, կյանքի ճիշտ ուղի, սեր ու ջերմություն, հրեշտակներ, ապրելու նոր հույս»:

Իսկ վերջում լուսանկար, որտեղ երիտասարդների կողքին նրանց ընկերոջ՝ Կարենի փոխարեն նրա մայրիկն է կանգնում, ընտանիքի անբաժան անդամը: Թատերախումբը ներառական է, չնայած թե՛ թատերախմբի ղեկավարը, թե՛ երեխաները չեն սիրում այդ բնորոշումը: Որպես «Ռոտոնդա» թատերախումբ իրենց մկրտությունը ստացել են 2008 թ.-ին՝ Թումանյանի տուն-թանգարանում անցկացված թանգարանային գիշերվա ընթացքում: «Այս ընթացքում բազմաթիվ երեխաներ են գնացել ու եկել: Շատերն այդպես էլ չեն «գնում»: Ուղղակի մեր ավագները սովորում են, աշխատում և ժամանակային առումով երբեմն չեն կարողանում ներկա ու մասնակից լինել ներկայացումներում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարինեն:

Նշում է՝ հիմա շատ է խոսվում ներառական միջավայրի ստեղծման մասին, մինչդեռ 1997 թ.-ից սկզբում «Շոկոլադ», հետո արդեն «Ռոտոնդա» թատերախմբերի ներսում վաղուց արդեն ստեղծել են այդ միջավայրը, որտեղ գերակա արժեք են ընկերությունը, փոխադարձ հարգանքը և իրար օգնելու ցանկությունը: «Անցել ենք ներառական թատրոնի, անգամ թանգարանային թատրոնի փուլերը: Մեր թատերախմբում սովոր են խաղալ բաց երկնքի տակ, թանգարանում, այգում, ամենուր: Այդ խնդիրը որևէ մեկը չունի: Կարևորն այն է, որ ունես ասելիք, տեղը և մնացած հարցերն էական չեն»,զրույցի ընթացքում նշում է թատերախմբի ղեկավարը, նույն ընթացքում նրա հետ ողջագուրվում են երեխաները, հրաժեշտ տալիս ու շտապում իրենց գործերով՝ խոստանալով օրերս հավաքվել և քննարկել նոր ստեղծվելիք ֆիլմին՝ «Աղավնու վանքին» իրենց մասնակցությունը: Նկարահանումները ծրագրել են ամռանը սկսել՝ Այրիվանքում:

Մարինեն ինձ է նայում ու հավելում՝ «իմ նպատակն ուղղակի թատրոն ստեղծելը չէր, արդյունքում սա էի ուզում ունենալ»՝ նկատի ունենալով երեխաների փոխադարձ ջերմությունն ու կապվածությունը. «Իմ ցանկությունն այն է, որ իրենք սոսկ դեր ասող չլինեն, դերասան չլինեն: Ինձ համար թանգարանը կարծես ցանկալի աշխարհի մոդելը լինի: Իմ ցանկալի աշխարհն այսպիսին է, որտեղ քեզ լավ ես զգում, գնահատված ես, սպասված»: Ինձ համար ևս սա հասարակության լավագույն մոդելներից մեկն է, որտեղ քեզ համար էական չէ, որ Աղավնին անվասայլակով է, Գագիկն էլ աուտիզմ ունի: Բայց, ցավոք, կան մարդիկ, որոնք գալիս են թատերախումբ ընդունվելու, տեսնում երեխաներին, որոնք, այո, տարբերվում են իրարից, և ուղղակի հեռանում են: «Հետաքրքիր է, որ ոչ թե երեխաներն են հրաժարվում գալ, այլ ծնողները: Երեխաների մեջ տարբերակում դնելու հասկացությունը չկա, իրենք չեն էլ նկատում այդ տարբերություն ասվածը: Ծնողները կարող են արգելել, երբեմն տպավորություն է, որ իրենք ավելի կոմպլեքսավորված են, քան երեխաները, նրանք ազատ են շփման համար: Իսկ թատրոնը նպաստում է այդ շփմանը»,-ասում է զրուցակիցս:

Նրա խոսքով՝ այն լավագույն միջոցն է մարդուն հնարավորություն տալու արտահայտվել, ինքն իրեն գտնել, բացահայտել, ի վերջո, եթե մարդուն շանս չտաս դրսևորվելու, չես կարող իմանալ նրա հնարավորությունների մասին: Ի դեպ, թատերախմբում ընդգրկվածությունն օգնել է շատերին նաև մասնագիտական ընտրության հարցում: Շատերն են իրենց ուսումը շարունակել հենց արվեստի ոլորտում: Թատերախումբը տարեկան կտրվածքով ամենաքիչը երկու նոր ներկայացում է բեմադրում, ամանորյա և սուրբծննդյան ներկայացումները պարտադիր են: Այցելում են տարբեր հաստատություններ, իրենց ջերմությամբ կիսվում բոլորի հետ: Հրաժեշտ եմ տալիս նորից հանդիպելու վստահությամբ, այն զգացողությամբ, որ իրենց ընտանիքի մի մասնիկն եմ դարձել և որ իրենց մասին պատմելու առիթներ դեռ շատ են լինելու: Ու մեզ սա է պակասում, միջավայր, որտեղ հոգատարությունը, անկեղծությունն ու ջերմությունն են բարձրագույն արժեք, որտեղ չարությունը տեղ չունի, ու պատահական չէ, որ այդ աշխարհը ստեղծվել է Հովհաննես Թումանյանի ջերմ հարկի ներքո:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference