Հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում անհետացած քաղաքացին
SOCIETYՁեռնարկված որոնողա-փրկարարական աշխատանքների արդյունքում մայիսի 23-ին ժամը 07։30-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքից դեպի Կաչաղակաբերդ տանող անտառամերձ տարածքում հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած, ՀՀ քաղաքացի, 63 ամյա Ս.Մ-ն:
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ Ս.Մ.-ն, տեղանքում չկարողանալով կողմնորոշվել, կորել է: Կապի բացակայության պատճառով քաղաքացին չի կարողացել կապ հաստատել արշավախմբի անդամների հետ և սկսել է ինքնուրույն փնտրել անտառից դուրս գալու ճանապարհը:
Մայիսի 23-ի վաղ առավոտյան՝ 07:30-ի սահմաններում, նկատելով ճանապարհը՝ դուրս է եկել երևացող տեղանք, որտեղ էլ փրկարարները նրան նկատել են:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



