Էդին Տերզիչը կգլխավորի Դորտմունդի «Բորուսիան»
SPORTԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչի թափուր պաշտոնում կնշանակվի Էդին Տերզիչը, որն այժմ գերմանական ակումբի տեխնիկական տնօրենն է, հաղորդում է Ruhr Nachrichten-ը։
«Բորուսիան» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել էր 45-ամյա գերմանացի Մարկո Ռոզեին, որն անցած ամռանն էր գլխավորել թիմը։
Անցած մրցաշրջանի մեկնարկից առաջ էր Տերզիչը նշանակվել ակումբի տեխնիկական տնօրեն, թեեւ նախատեսվում էր, որ նա պետք է ընդգրկվի Մարկո Ռոզեի մարզչական շտաբում։
2020 թվականին Լյուսիեն Ֆավրի պաշտոնանկությունից հետո Էդին Տերզիչը եղել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար՝ նվաճելով Գերմանիայի գավաթը։
Գերմանիայի ավարտված առաջնությունում «Բորուսիան» գրավել է երկրորդ տեղը։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



