Վերջին 4 տարիներին Արևմուտքի կողմից խրախուսվող «հայկական» ժողովրդավարությունը որևէ աղերս չունի հռչակված ժողովրդավարական սկզբունքների հետ. Ելենա Կիրակոսյան
BLOGԱյսօր հերթական անգամ համոզվեցինք, որ վերջին 4 տարիներին Արևմուտքի կողմից խրախուսվող «հայկական» ժողովրդավարությունը որևէ աղերս չունի հռչակված ժողովրդավարական սկզբունքների հետ:
Freedom House միջազգային կազմակերպությունն այսօր անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում, որտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը, միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, ինչպես նաև իրավապաշտպան ներկայացող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ընդդիմության ներկայությունն, ինչպես պարզվում է, խիստ անցանկալի է այդ «ժողովրդավարական» միջոցառմանը: Վերոնշյալ անհատները և կառույցները համառորեն շարունակում են Հայաստանում վերջին 4 տարիներին տեղի ունեցողը ժողովրդավարության առաջընթաց որակել, իսկ ընդդիմության ներկայացուցիչները կարող էին «խոսքի ազատության», «այլակարծության» մասին ֆորումի ժամանակ բարձրացնել փաստակված հարցեր, որոնք ակնհայտորեն հակասում են Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի մասին իրենց նկարած գնահատականներին՝ ցույց տալով, որ այդ գնահատականները զուտ քաղաքական առևտրի արդյունք են և որևէ կապ չունեն իրական վիճակի հետ:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



