Ինքնիշխան Ուկրաինան գոյություն կունենա շատ ավելի երկար, քան Պուտինը. Բլինկեն
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինային Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմում: Ուկրաինան գոյություն կունենա ավելի երկար, քան Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը: Այս մասին իր թվիթերյան էջում հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Մենք խիզախ և համառ ուկրաինացիների հետ ենք, որոնք ամեն օր պաշտպանում են իրենց երկիրը։ Ինքնիշխան անկախ Ուկրաինան գոյություն կունենա շատ ավելի երկար, քան Վլադիմիր Պուտինը»,- ասել է Բլինկենը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը պատմական որոշում է կայացրել Ուկրաինային «Լենդ լիզ» ծրագրով ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ:
Բացի այդ, ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության հատկացմանը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



