Մխիթարյանը կարող է բաց թողնել Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը
SPORTՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, հնարավոր է, որ բաց թողնի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը:
Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, խոսելով հայ կիսապաշտպան ապաքինման ժամկետներից, շեշտել է, թե մեծ է հավանականությունը, որ Մխիթարյանը չի մասնակցի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչին:
Հայ կիսապաշտպանը դեռևս չի մարզվում ընդհանուր թիմի հետ:
Մխիթարյանն արդեն 4-րդ հանդիպումն է բաց թողնում «Ռոմա»-ի կազմում: Նա վնասել էր աջ ազդրը: Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը կկայանա Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մայիսի 25-ին: «Ռոմա»-ն կմրցի «Ֆեյենորդ»-ի հետ:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



