Միջադեպ՝ իրանա-ադրբեջանական սահմանին. Մեկ ադրբեջանցի սպանվել է
INTERNATIONAL NEWSՄիջադեպ է արձանագրվել Իրանի եւ Ադրբեջանի սահմանագծում, որի ժամանակ մեկ ադրբեջանցի է սպանվել։ Այս տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց երկրի պետական սահմանապահ ծառայությանը։
Նշվում է, որ Ադրբեջանի քաղաքացին փորձել է ապօրինի հատել Իրանի հետ պետական սահմանը, որի ժամանակ էլ Իրանի սահմանապահները սպանել են նրան։
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 16-ին, իսկ մարմինը փոխանցվել է երեկ։ Ադրբեջանը հայտարարել է, թե դիմել են իրանական կողմին՝ միջադեպի վերաբերյալ քննություն իրականացնելու ու արդյունքների մասին տեղեկացնելու համար։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



