Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արդուկման սեղան. ե՞րբ և ինչպե՞ս է այն հայտնագործվել. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարդկանց անհանգստացրել է սպիտակեղենի և հագուստի արդուկման հարցը դեռ արդուկի ստեղծումից շատ առաջ: Արդուկման սարքերի մասին առաջին հիշատակումները վերաբերվում են մեր թվարկությունից առաջ 9-րդ դարին, երբ սկանդինավյան վիկինգները որպես արդուկի սեղան սկսել են օգտագործել փայտի հղկած տախտակներ, իսկ որպես արդուկ` տաքացրած քարեր:

Հին Ռուսաստանում սպիտակեղենի արդուկման գործընթացը նման է եղել խմորի գրտնակմանը: Սպիտակեղենը փաթաթել են գլանափայտին և գլորել հարթ մակերեսի վրա: Միջնադարյան Եվրոպայում արդուկման կտորեղենը փռել են քարերի հարթ մակերեսի վրա և նրանց վրայով գլանափայտեր գլորել: Ժամանակին յուրաքանչյուր ազգ հորինել է հագուստի արդուկման իր յուրահատուկ ձևը:

Այդուամենայնիվ, արդուկման գործընթացը բավականին աշխատատար է եղել, և լվացքը լավ արդուկել հնարավոր չի եղել: Չուգունե արդուկների հայտնվելով՝ ամեն ինչ փոխվել է: Բայց այդ ժամանակ էլ բարձրացել է այնպիսի սեղանի առկայության հարցը, որը կարող է դիմանալ այդ բավականին ծանր կենցաղային սարքի աշխատանքին: Սկզբից մարդիկ սկսել են օգտագործել խոհանոցի սեղանը կամ ցանկացած հարթ փայտե մակերես, որը դրվել է երկու աթոռների վրա: Չուգունե արդուկի ներսում լինում են տաք ածուխներ, իսկ արդուկի մակերեսները ծածկված են լինում հատուկ ջերմակայուն նյութերով: Հյուսիսային Ամերիկայում ևս, ինչպես և Եվրոպայում, տնային տնտեսուհիները մտածել են արդուկման օպտիմալ մակերեսներ ունենալու մասին։ Այնտեղ 19-րդ դարում տնային տնտեսությունը վարելու մասին գրքերում սկսել են ներառվել օգտակար խորհուրդներ արդուկման տախտակների ընտրման և դրանք համապատասխան նյութերի ծածկույթներով պատելու ընտրության վերաբերյալ:

1858 թվականին ամերիկացի գյուտարար Վանդենբուրգը արտոնագիր է ստացել իր ստեղծած՝ «արդուկման սեղան» կոչվող սարքի համար: Իսկ արդեն 1861 թվականին նրա հայրենակից Իսահակ Ռոնը հորինել է արդուկման ծալովի սեղանը: Հաշվի առնելով, որ ԱՄՆ - ի լվացքատներում հիմնականում աշխատում էին սևամորթ կանայք, զարմանալի չէ, որ հաջորդ արտոնագիրը 1892 թվականին ստացել է աֆրոամերիկացի Սառա Բունը, որը հորինել է կոնաձև արդուկի տախտակը, ինչը մեծապես հեշտացրել է վերնաշապիկների և տաբատների արդուկման գործընթացը: 1914 թվականին գյուտարար Սպրինգերգի կողմից ստեղծվել է երեք ոտքով արդուկի տախտակը: Դա բարելավել է արդուկման սեղանի կայունությունը և հնարավորություն է տվել արդուկի սեղանը հեշտությամբ հարմարեցնել հատակի ցանկացած անհարթությանը: Այդ օրերին արդուկի սեղանները պատրաստվում էին բացառապես պինդ փայտից, բայց դրանք ջերմության և խոնավության ազդեցությամբ արագորեն դեֆորմացվում էին և դառնում ոչ պիտանի հետագա օգտագործման համար:

Արդուկի սեղանի հետագա նորարարացումը տեղի է ունեցել 1940-ականներին, երբ սկսել են արտադրել մետաղական ծալվող արդուկի սեղաններ: Դրանց կառուցվածքի մեջ ևս փոփոխություններ են եղել. արդուկի սեղանները «հագեցրել» են ծալվող ոտքերով և հատուկ երկաթե ցանց-պահոցներով, որոնք անվտանգ պահում էին տաք արդուկները արդուկման ընթացքում: Ներկայումս խանութները հաճախորդներին առաջարկում են տարբեր ձևերի և չափերի արդուկման սեղաններ, որոնց ստեղծման համար օգտագործվում են տարբեր նյութեր և գործվածքային մակերեսներ: Հիմա արդուկի սեղանի ընտրությունը կախված է միայն գնորդի ցանկություններից:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the Fullest