Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Բացառապես իմիտացիա. իշխանությունները ծաղրում են հասարակությանը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Գործող իշխանությունները բոլոր ոլորտներում, բոլոր առումներով պետությունը հասցրել են անդունդի եզրին, սակայն մանիպուլ յացիոն մեթոդներով ցանկանում են ցույց տալ, թե իրական բարեփոխումներ են կատարում, բարելավում են մարդկանց կյանքը։ Պարզ է, որ ներկայիս բարդ պայմաններում երկրից մարդկանց զանգվածային արտագաղթը կարելի է կանխել միայն քաղաքացիների կենսամակարդակը բարձրացնելու միջոցով՝ հատկապես որ գնաճը շարունակում է հարվածել սպառողների գրպանին։ Եվ այս հարցում հանրությանը ամենաշատը հուզող թեմաներից են աշխատավարձերի և թոշակների բարձրացման հարցերը։ Եվ պատահական չէ, որ վերջերս ընդդիմությունը «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկ էր ներկայացրել, որը նախատեսում էր նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից հասցնել 80 հազար դրամի։

Բայց խորհրդարանում մեծամասնություն ունեցող ՔՊ-ն մերժեց այս առաջարկը։ Սակայն, ի հակադրություն այսպիսի իրատեսական նախաձեռնությունների, իշխող ուժի ներկայացուցիչները փորձում են իմիտացիա ստեղծել, թե կոնկրետ քայլեր են ձեռնարկում աշխատավարձերը բարձրացնելու և երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու ուղղությամբ։ Եվ իրենց ուշադրության կենտրոնում ամբողջ հանրային դաշտն ընդգրկելու փոխարեն, նրանք վերցնում են ինչ-որ նեղ ոլորտ, ու ցուցադրականություն ապահովում, թե պայմաններ են ստեղծելու վիճակը կարգավորելու, ասենք՝ աշխատավարձերը բարձրացնելու համար։ Օրինակ՝ տևական ժամանակ է, ինչ իշխանություններն առաջ են մղում ուսուցիչների աշխատավարձի բարձրացման թեման։ Փաշինյանը նույնիսկ հայտարարում էր, թե ուսուցիչների աշխատավարձը կարող է հասնել մինչև 400 հազարի, ու այդ ֆոնի վրա իշխանական տեղեկատվական հարթակներն էլ տարածում էին այդ լուրն ընդգրկուն կոնտեքստում, թե ուսուցիչները 400 հազար դրամ աշխատավարձ են ստանալու։

Կարող է տպավորություն առաջանալ, թե բոլոր ուսուցիչները կմասնակցեն ատեստավորմանը, և նրանց աշխատավարձի հարցը կլուծվի, բայց իրականում այդպես չէ։ Իհարկե, դրական է, որ խրախուսվի ուսուցիչների մասնագիտական գիտելիքների խորացումը, սակայն այդ թեստերն այնքան բարդ են կազմվում, որ գործնականում ստացվում է, թե ուսուցիչների միայն մի փոքր մասն է օգտվելու աշխատավարձի բարձրացման հնարավորությունից։ Բայց դա չի խանգարի, որ իշխանություններն իրենց առաջարկած փոփոխության անունը դնեն, թե աշխատավարձ են բարձրացրել։ Մյուս կողմից էլ՝ միայն թեստեր լրացնելն ու բարձր միավորներ հավաքելն այնքան էլ կապ չունեն կրթական գործընթացի բարելավման հետ, քանի որ խնդիրը վերաբերում է ոչ միայն գիտելիքների տիրապետմանը, այլև մատուցմանը։ Օրինակ՝ մի ուսուցիչ կարող է շատ խոր ակադեմիական գիտելիքներ ունենալ, բայց իր իմացածն այնքան բարդ ու անհասկանալի մատուցել, որ աշակերտների համար ընկալելի չլինի ու չազդի նրանց առաջադիմության վրա։

Բացի այդ, ուսուցիչն ատեստավորումն անցնելուց հետո որևէ ձևով շահագրգռված չի լինի աշակերտների հետ ավելի արդյունավետ աշխատելու հարցում։ Կարող է և լինել ուսուցիչ, ով ատեստավորման ժամանակ քիչ միավորներ է ստացել, չի անցել, սակայն կարողանում է ինչպես հարկն է մատուցել աշակերտներին ու անհրաժեշտ աշխատանքներ տանել նրանց հետ, խրախուսել, որ առաջադիմությունն ավելի բարձր լինի։ Բնականաբար, նրա աշխատանքը պետք է գնահատվի ավելի բարձր։ Այսինքն, պետք է հաշվի առնել նաև ուսուցիչների աշխատանքի արդյունքները, այն է՝ աշակերտների առաջադիմությունը։ Բայց առաջարկվող փոփոխություններով լրիվ հակառակն է ստացվում: Միևնույն ժամանակ, գործող իշխանություններն այսօր այնպիսի կադրային քաղաքականություն են վարում, որ բացահայտ ցույց են տալիս, թե իրենց համար կրթությունը ոչ մի նշանակություն չունի, համապատասխան գիտելիքներ չունեցող երիտասարդները ավելի դյուրին կարող են հայտնվել շատ բարձր պաշտոններում։

Եվ մատաղ սերնդի ներկայացուցիչներն էլ տեսնում են, որ կրթական ցենզը չի գնահատվում, դիլետանտ իշխանականները, հայտնվելով առանցքային պաշտոններում, կարող են միլիոններով պարգևավճարներ ստանալ, իսկ որակավորված մասնագետը մի կերպ ծայրը ծայրին է հասցնում։ Ու այս պարագայում երեխաների շրջանում կորչում է սովորելու ցանկությունը։ Մյուս կողմից էլ՝ կառավարությունը չի ցանկանում ներդրում անել, որ կրթության և գիտության ոլորտի աշխատակիցները շահագրգռված լինեն նոր գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու հարցում, սակայն աշխատավարձերի բարձրացման համար բարդ պահանջներ է ներկայացնում։ Օրինակ՝ գիտնականների աշխատավարձերը փոքր-ինչ բարձրացնելու համար միանգամից շատ մեծ արդյունքներ են ցանկանում նրանցից ստանալ՝ առանց հաշվի առնելու, որ դա աստիճական գործընթաց է, դրա համար նախ անհրաժեշտ է տևականորեն ներդրումներ կատարել, խրախուսել, շահագրգռել, իսկ հետո միայն արդյունքներ պահանջել։

Այլապես այդ մարդկանցից շատերը՝ հատկապես երիտասարդ գիտնականները, կառավարության կողմից ներկայացված պայմանների դեպքում կարող են գիտական ոլորտը համարել ոչ գրավիչ, ուրիշ բնագավառներ տեղափոխվել և ավելի բարեկեցիկ կյանքով ապրել։ Նույնպիսի կեղծ օրակարգ է գործում նաև թոշակառուների պարագայում։ Վերջերս, երբ կառավարության նիստերից մեկում քննարկվում էր կենսաթոշակների անկանխիկ վճարման հարցը, Փաշինյանը հայտարարեց, թե բանկային քարտով գնումներ կատարելիս թոշակառուները որոշակի զեղչեր կստանան, իսկ դա նշանակում է թոշակների 10 տոկոսով բարձրացում, բայց մի փոքր այլ մեխանիզմով: Շատերն են սա զավեշտ համարում, նույնիսկ ծաղր կենսաթոշակառուների համար: Սակայն խնդիրն այն է, որ եթե կենսաթոշակները բարձրացնելու հարց կա օրակարգում, ապա ինչու պարզապես չեն բարձրացնում 10 տոկոսով, որ այլ մեխանիզմներ են մտածում։

Գաղտնիք չէ, որ տարբեր խանութներում գործում է կուտակային քարտերի համակարգը, այսինքն՝ գնումներ կատարելու դեպքում հաճախորդը միավորներ է կուտակում քարտի վրա, ինչը հետագայում կարող է նույնպես օգտագործել գնումներ կատարելիս։ Հիմա իշխանությունների նախաձեռնության տրամաբանությունից ստացվում է, որ թոշակառուների կողմից գնումներ կատարելիս միավորները կուտակվելու են արդեն ոչ թե դրանց համար նախատեսված առանձին քարտերի, այլ բանկային քարտերի վրա։ Ստացվում է, որ բովանդակային առումով թոշակները չբարձրացնելով՝ իշխանություններն ընդամենը ցանկանում են հռչակել, թե այլ մեխանիզմներով, այս դեպքում՝ տնտեսվարողների հաշվին են թոշակները բարձրացրել և դրանով փիառվել։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation