Ծանրամարտի ընտրանիների կազմերը հայտնի են. Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը
SPORTՀայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց ընտրանիների կազմերը հայտնի են, որոնցով հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:
Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ը Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց թիմի կազմում կլինեն Ռաֆիկ Հարությունյանը, Կարեն Մարգարյանը (երկուսն էլ ՝ 81 կգ), Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը (երկուսն էլ ՝ 89 կգ), Արա Աղանյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը` 102 կգ, Արսեն Մարտիրոսյանը` 109 կգ, Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը (երկուսն էլ` + 109 կգ): Այս առաջնությանը չի մասնակցի Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը:
Կանանց թիմում ընդգրկված են Իզաբելա Յայլյանը` 55 կգ, Տաթև Հակոբյանը՝ 76 կգ, Հռիփսիմե Խուրշուդյանը՝ 87 կգ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



