Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
SOCIETYԵրևան քաղաքում՝ մայիսի 11-ի երեկոյան ժամերին, 12-ի և 16-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ:
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:
Մայիսի 13-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում` մայիսի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը, 13-ին, 15-ի ցերեկը առանձին շրջաններում, 12-ի և 16-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 14-ին, 15-ի և 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 12-ի ցերեկը կնվազի 2-4, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանոով։
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



