Դպրոցում կրակոցներ են հնչել. Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
SOCIETYՄայիսի 8-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Դրախտիկ գյուղի 21-ամյա մի բնակիչ իր մոտ պահում է ապօրինի ատրճանակ, որով կրակել է։ Հայտնում է ոստիկաությունը։
Ժամը 13.30-ի սահմաններում երիտասարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «Մակարով» տիպի ատրճանակ, նախնական տվյալներով՝ գազային:
Բերման ենթարկված երիտասարդը խոստովանեց, որ մայիսի 7-ին, ժամը 20-ի սահմաններում, Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում ատրճանակով օդ է կրակել:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



