30 տարի առաջ այս օրերին զեկուցեցին հայոց պատմական հինավուրց Շուշի քաղաքի ազատագրման ավետիսի մասին. Էդուարդ Բաբայան
BLOGԲացառիկ հպարտությամբ տասնամյակներ շարունակ մայիսի 9-ին հայ ժողովուրդը տոնել է հայոց պատմության հաղթանակների եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում նվաճած հաղթանակը, Շուշիի ազատագրման օրը և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման տարեդարձները:
_________
77 տարի առաջ՝ մայիսի 9-ին, հաստաատվեց Խորհրդային Միության ժողովուրդների, այդ թվում՝ հայ ժողովրդի հերոս զավակների՝ ֆաշիզմի դեմ տարած պատմական բացառիկ հաղթանակը:
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի հերոսական ճանապարհին իր բացառիկ ավանդն է ունեցել հայ ժողովուրդը, մեր պապերը զենքը ձեռքին պայքարել են և հաղթանակի ոգի ավանդել գալիք սերունդներին։
30 տարի առաջ այս օրերին զեկուցեցին հայոց պատմական հինավուրց Շուշի քաղաքի ազատագրման ավետիսի մասին: Շուշիի ազատագրումով որոշվեց Արցախյան պատերազմի ելքը։
Ցավոք 2020 թվականի 44-օրյա պատերազմը հայ ժողովրդից խլեց Շուշիի ազատագրման հաղթանակի թագն ու պսակը, փոխեց իրականությունը։
Սիրելի՜ հայրենակիցներ, Մեր հաղթանակի փառքը և հայ ժողովրդի հաղթական ոգին հնարավոր է հետ վերադարձնել, նույն քաղաքը հնարավոր է երկու անգամ ազատագրել։ Այդ անսասան հավատով որոշում կայացրի, որ մենք Աբովյան համայնքում պետք է ունենանք Շուշի, Հադրութ անուններով թաղամասներ, Արցախի փողոց։
_________
Հայրենական մեծ պատերազմի թանկագի՛ն վետերաններ, Արցախյան հերոսամարտերի, Շուշիի ազատագրման հարգելի՛ մասնակիցներ. անկախ իրավիճակից ու հանգամանքներից այսօր ձեր օրն է։
Ձեր արյան գնով կերտած հաղթանակները եղել են և կմնան հայոց պատմության էջերում որպես հայ ժողովրդի հերոսական պայքարի բացառիկ օրինակներ։
Խոնարհվում եմ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում, Արցախյան պատերազմների ընթացքում հանուն Շուշիի, հանուն Արցախի, հանուն մեր հայրենիքի նահատակված հերոս հայորդիների հիշատակի առջև:
Հավերժ փառք
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



