Շարժումը չի մարում, դա օրվա հանցավոր իշխանության ֆանտազիաներն են․ Նատալյա Սաղիյան
BLOGՆատալյա Սաղիյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Քանի օր է գրում եմ, որ ռեժիմը խուճապի մեջ է:
Այսօր իմ այդ համոզմունքը ամրապնդվեց, քանի որ կապիտուլյանտների խունտայի ճամբարում սկսվել է հերթական անբարոյական գործիքակազմի կիրառման նոր ալիք:
Ամբողջովին վարկաբեկված, ամբողջ ազգին խաբած ու առնվազն 5000 հոգու մահվան համար պատասխանատվություն կրող ՛իշխանությունը՛ իր ողջ քարոզչամեքենան գործի է դրել մեր պայքարը վարկաբեկելու համար ու փորձում է հանրությանը համոզել, որ մեր շարժումը մարում է:
Սա գալիս է ապացուցելու մի պարզ ճշմարտություն՝ խունտան գիտի, որ իր վերջն եկել է և ոչ մի բանի առաջ չի կանգնի իշխանությունը պահելու համար:
Շարժումը չի մարում, դա օրվա հանցավոր իշխանության ֆանտազիաներն են:
Ուշադիր հետևողները լավ տեսնում, են, որ արժանապատիվ քաղաքացիները շատ մեր ոգևորությամբ միանում են մեր պայքարին ու չեն հանձնվում, չեն հիասթափվում:
Մի խոսքով, անհարգելի իշխանություն, դուք այնքան հուսահատ եք, որ արդեն ինքնախաբեությամբ եք զբաղվում, դա հեչ լավ ախտանիշ չի: Հեռացեք ու անհապաղ հոգեբանական օգնության դիմեք:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



