Ադրբեջանը որոշել է երկու նոր անցակետերի գտնվելու վայրը Հայաստանի հետ սահմանին
SOCIETYԱդրբեջանի իշխանությունները որոշել են Հայաստանի հետ սահմանին երկու նոր անցակետերի գտնվելու վայրը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
«Անցագրային կետերի և տարածքների ցանկում, որոնցով անցնում է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը» փաստաթղթում համապատասխան լրացումը ստորագրել է վարչապետ Ալի Ասադովը։
Փաստաթղթի համաձայն՝ անցակետերը կտեղակայվեն (Սանասար) Կուբաթլիու և Կովսականի (Զանգելան) շրջանների համապատասխանաբար Էյվազլի և Ղազանչի բնակավայրերի տարածքում։ Սահմանային հսկողության լրացուցիչ կետեր կտեղակայվեն նաև Վարանդա (Ֆիզուլի) և Զաքաթալայի միջազգային օդանավակայաններում։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



