Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Բումերանգ Փաշինյանի համար. քաղաքագետը կարծում է, որ ընդդիմությունը հաջողության շանսեր ունի. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

politexpert.net–ը «Բումերանգ Փաշինյանի համար» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում արդեն մի քանի օր է, ինչ բազմահազարանոց բողոքի ակցիաներ են տեղի ունենում Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականի պահանջով։ Ժողովրդի դժգոհության պատճառը Լեռնային Ղարաբաղի ճակատագրի հանդեպ վախն է։ Այն, թե որքանով է մեծ հավանականությունը, որ այդ հեղափոխության փորձը կվերածվի հաջողության, գնահատել է քաղաքագետ Անդրեյ Արեշևը՝ մատնանշելով գործող իշխանության հակառակորդների հատուկ մարտավարությունը։ Վերջին տարիների ամենազանգվածային բողոքի ակցիաները կազմակերպել է «Հայաստան» քաղաքական դաշինքը, որը գլխավորում է հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրան հետզհետե միացել են բազմաթիվ ընդդիմադիր շարժումներ։ Մայիսի 1-ից «Դիմադրության» անդամները դուրս են եկել Երևանի կենտրոնական հրապարակներ և սկսել են փակել գլխավոր մայրուղիները՝ վանկարկելով «Հայաստանն առանց Նիկոլի» և «Նիկոլ դավաճան» կարգախոսները: Փաշինյանը դավաճան է համարվում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության համար, ինչը կարող է վերջ դնել չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագրին, որը 44-օրյա պատերազմից հետո կորցրել է իր տարածքների զգալի մասը։ Պաշտոնական Բաքուն պնդում է, որ նման հանրապետություն պարզապես այլևս գոյություն չունի, կա միայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում։

Նման դիրքորոշումը սպառնում է ԼՂՀ հայ բնակչության և հենց Հայաստանի անվտանգությանը, կարծում են ընդդիմության ներկայացուցիչները։ Բաքվի հետ բանակցություններին զուգահեռ Վիեննայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի երրորդ հանդիպումը։ Քանի որ Անկարան աջակցել է Բաքվին անցյալ տարվա պատերազմում, շատերը չեն կարող ներել Փաշինյանին նման քայլերի համար։

Ցուցարարները վրաններ են տեղադրել Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում և խոստանում են չդադարեցնել բողոքի ակցիաները մինչև Փաշինյանը հրաժարական չտա։ Բողոքի ակցիաներին միացել են մի քանի բուհերի ուսանողներ և դասադուլ են հայտարարել։ Մարզերից Երևան են գալիս հարյուրավոր նոր մասնակիցներ՝ փակելով միջմարզային ավտոճանապարհները։ Ոստիկանները կոշտ են գործում, օգտագործվում են մահակներ և հատուկ միջոցներ, որն էլ ավելի է բորբոքում մարդկանց դժգոհությունը։ Որոշ բավականին հեղինակավոր հայ քաղաքագետներ կարծում են, որ ընդդիմությունն առաջիկայում Փաշինյանի իշխանությունը «չեղարկելու» շանսեր չունի։ Սակայն, ըստ Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևի, միանգամայն պարզ է, որ բողոքի ակցիաները լուրջ են։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «Դիմադրության» շարժումը ապակենտրոնացված է և «կրկնօրինակում է նույն Փաշինյանի այն մարտավարությունը, որը նա օգտագործել է 4 տարի առաջ», երբ մարզերից երթերով սկսեց իր հետագա զանգվածային բողոքի ակցիաները Երևանում։ PolitExpert-ի զրուցակիցը հիշեցրել է, որ ժամանակին Փաշինյանը գործել է ճիշտ նույն կերպ՝ կտրուկ շեշտելով, որ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանն ընդհանրապես վարչապետ չի ունենա։ «Հիմա այդ իրավիճակը նրա համար բումերանգով հետ է վերադառնում։ Այն արդեն հարվածում է իրեն: Օգտագործվում է իր իսկ որդեգրած մարտավարությունը, այն է՝ բողոքի ակցիաները ձգձգելով՝ ուժասպառ անել իրավապահներին, ուժայիններին:Կարծում եմ, որ ընդդիմությունը հաջողության որոշակի շանսեր ունի»,- ասել է քաղաքագետը։

Ընդդիմությանը հավել յալ հնարավորություն է տալիս այն, որ, «ըստ մի շարք նշանների, թուլացել է գործող իշխանությանն աջակցությունը այն ընտրազանգվածի կողմից, որը ժամանակին հավատացել էր Փաշինյանին և քվեարկել նրա օգտին, այդ թվում՝ հունիսի վերջի արտահերթ խորհրդարանական ընտրություններում»։ «Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Փաշինյանն այլևս չի կարողանում ստանալ փողոցի աջակցությունը»,- նշել է Արեշևը։

«Ակնհայտ է, որ Հայաստանում ձգձգվող ներքաղաքական ճգնաժամը հղի է երկրի արտաքին քաղաքական դիրքերի հետագա թուլացմամբ, ինչի համար Փաշինյանը բոլորից ավելին է արել,- ասել է politeexpert–ի զրուցակիցը,- իսկ վարչապետի վերջին հայտարարությունը, թե ժամանակն է իջեցնել նշաձողը Լեռնային Ղարաբաղի հարցում, նոր ալիք է բարձրացրել»։

Բացի այդ, ներկայիս իշխանության հակառակորդները, ըստ Արեշևի, նկատում են «որոշակի տարաձայնություններ Երևանի և Մոսկվայի միջև»:

«Կան որոշակի նշաններ, որ արտաքին քաղաքական մանևրումները՝ Փաշինյանի հանդիպումը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի և այլ եվրոպացի ֆունկցիոներների հետ, ինչպես նաև Հայաստանի ներսում հակառուսական ուժերի հետ սիրախաղը, սկսում է նյարդայնացնել Մոսկվային։ Տեսնենք, թե ինչ կստացվի։ Կոնկրետ կանխատեսումներ անել հնարավոր չէ, բայց, ըստ ամենայնի, օրակարգում արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։ Իհարկե ցանկալի չէ, որ Հայաստանում հերթական անգամ փողոցը փոխի իշխանությանը»,- ասել է նա։

Ըստ քաղաքագետի, Ռուսաստանը դժվար թե ուղղակիորեն ազդի Հայաստանի ներքաղաքական ընթացքի վրա։

Այստեղ հարցն այն է, թե արդյո՞ք Մոսկվան պատրաստ է բովանդակալից երկխոսություն կառուցել ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության հետ։ «Ելնելով որոշ այլ հանրապետությունների փորձից, որտեղ շեշտը դրվել է բացառապես վերնախավի հետ երկխոսության վրա (Ուկրաինան ամենավառ օրինակն է, բայց ոչ մի դեպքում՝ միակը), կարծում եմ՝ պետք է որոշ եզրակացություններ անել։ Ավելին, հայաստանյան ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր ակտիվորեն մասնակցում են ընթացիկ բողոքի ակցիաներին, քաջ հայտնի են Մոսկվայում»,- եզրափակել է politexpert–ի զրուցակիցը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy