Ադրբեջանը Շուշիում «Մուղամ» մրցույթ կանցկացնի
SOCIETYԱրցախի՝ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում մայիսի 12-14-ը կանցկացվի «Հարիբուլբուլ» միջազգային փառատոնը:
Իսկ հուլիս-օգոստոսին կրկին Շուշիում տեղի կունենա «Մուղամ» մրցույթի եզրափակիչն ու հաղթողների գալա համերգը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



