Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Այս հեղափոխությունը իր բնույթով նոր որակի՝ արժեհամակարգի հեղափոխություն է ...

SOCIETY

Հին հույն փիլիսոփա Պլատոնն ասել է. «Նրանք, ովքեր բավական խելացի են, որպեսզի չմտնեն քաղաքականություն, պատժվում են նրանով, որ իրենց կառավարում են իրենցից հիմարները»: Իսկ հին հույն փիլիսոփա Անտիսֆենը դեռևս մեր թվարկությունից 350 տարի առաջ գտնում էր, որ «պետությունները կործանվում են այն դեպքում, երբ լավերին չեն կարողանում տարբերել հիմարներից»:

Մենք պատժվեցինք ու կործանման եզրին հասցրեցինք պետությունը: Հայաստանյան էլիտան անհասկանալիորեն մի կողմ քաշվեց և Պլատոնի ու Անտիսվենի ձևակերպմամբ ասպարեզը 1918 թ. փողոցին թողնելով՝ պատուհաս բերեց հայ ժողովրդի գլխին: Պատմության ընթացքում էլ մշտապես տուժել ենք մեր խելքից, քաղաքական անհասունության պատճառով, երբ պետությանն ու քաղաքական գործընթացներին լուրջ չենք վերաբերվել, զգացմունքային որոշումներ ենք կայացրել, երբ իրատեսորեն չենք գնահատել ներքաղաքական ու աշխարհաքաղաքական իրավիճակը և բազմիցս հայրենիք ու պետականություն ենք կորցրել: Մենք յուրահատուկ համակրանք ունենք միջակության ու գորշության նկատմամբ, իսկ ուժեղներին ու լավերին էլ չենք սիրում, չենք գնահատում, չենք արժևորում: «Ցածր ազգերը ոչնչացնում կամ թունավորում են իրենց իմաստուններին, իսկ իրենց խելագարներին թողնում են ազատ թափառել և մեռնել փողոցներում: Իմաստուն ժողովուրդները հնազանդվում են առաջինին, զսպում են երկրորդին և սիրում են բոլորին»,- ասել է 19-րդ դարի անգլիացի նշանավոր գրող Ջոն Ռեսկին: Պատահական չէ, որ 2018 թ. ապրիլին դրսից կազմակերպված «հեղափոխություն» կոչված ավանտյուրայի արդյունքում իշխանության բերեցինք, երկիր վստահեցինք և դեռ այսքանից հետո էլ չորս տարի հանդուրժում ենք այս տգետ, անփորձ, բանակից խուսափած, երկրի համար ոչ մի ծառայություն չունեցող, հանուն սեփական փառքի ու շահի անգամ հայրենիք ու ազգ ուրանալու պատրաստ, ծառայամիտ, անհայտ ծագման ու կենսագրության տեր մարդկանց: Արդյունքում կանգնեցինք մարդկային ու տարածքային չարդարացված կորուստների, ազգային արժեհամակարգի խեղաթյուրման, պետական ինստիտուտների արժեզրկման, ինքնիշխանության կորստի, հայի նվաստացման, պետության կազմաքանդման, անվտանգային, սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական խորը ճգնաժամի առջև: Իսկ փողոցից եկած զանգվածը մարդկանց մեծ բազմություն է՝ առանց հատուկ արժանիքների, դժգոհ է և փոքրոգի, չկայացած, անփորձ, անհայտ ծագում ու կենսագրություն ունեցող, չունի լայն մտահորիզոն, գիտելիքների բավարար պաշար: Նա չի կարող բարձր արժեքներ դավանել, առաջադիմական մտքեր գեներացնել և հասարակության ու երկրի արդյունավետ կառավարում, զարգացում և առաջընթաց ապահովել: Ավելին, նա իր հետևից, որպես կանոն, բերում է ատելություն ու չարություն և կարող է իր ճանապարհին ոչնչացնել ամեն մի լավն ու գեղեցիկը, գլխատել ազգի ընտրանուն, ինչին և ականատես ենք լինում:

Ու բնական է, որ «հեղափոխության» առաջնորդն էլ ծաղրում է ազգի ընտրանուն՝ հավանաբար հետևելով Հիտլերի այն գաղափարներին, որ «մտավորականությունն ազգի տականքն է», որ «ավելի հեշտ է օգտվել հիմարի հիմարությունից, քան նրան վերադաստիարակել»:

«Չկա ոչինչ ավելի վտանգավոր, քան երբ իշխանությունը հայտնվում է ապաշնորհ մարդկանց ձեռքերում»,- գրել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա Ժան Ժակ Ռուսսոն: «Պետությունը, գտնվելով «զանգվածների մարդու» ձեռքում, վիթխարի վտանգ է ստեղծում ողջ քաղաքակրթության համար: Զանգվածները հավատում են պետությանը և օգնում են նրան ջախջախել ցանկացած փոքրամասնություն կամ էլիտա: Բայց հենց այս փոքրամասնությունների ստեղծագործական ունակությունն է արարում նոր նախագծեր՝ դուրս գալով հնացած սովորույթների սահմաններից»,- ասել է իսպանացի նշանավոր գրող և փիլիսոփա Խոսե Օրտեգա և Գասետը: Փոքրամասնությունը՝ընտրանին, յուրահատուկ որակներով, բարձր արժեքներ կրող անձանց հավաքածու է, որն օժտված է  յուրահատուկ որակներով՝ ազնվությամբ, երախտագիտությանբ, անկոտրում կամքով, մեծ սրտով ու հարուստ ներքնաշխարհով, մեծ նվիրումով ու սիրելու անսահման կարողությամբ, ստեղծագործական ունակություններով, խիզախությամբ ու անձնազոհությամբ, նրանք են, որ կարող են նվիրաբերել իրենց անձնական կյանքը իրենց գաղափարներին ու հայրենիքին և այրվել ազգի ցավով:

Հասուն ազգերը լավ գիտեն, որ պետություն կառավարելը բացառապես իմաստուն մարդկանց գործ է, ովքեր նվիրված են իրենց երկիրն ու ժողովրդին, բարեկիրթ են, խոհեմ, հավասարակշիռ, հեռատես, նպատակասլաց և պարկեշտ, խիզախ են, ունեն բարոյական աշխարհայացք, գիտելիքների մեծ պաշար, փորձառություն, վաստակ, հեղինակություն, կրթական ու մասնագիտական բարձր մակարդակ, կազմակերպչական ունակություններ և վայելում են հանրության հարգանքն ու վստահությունը:

Հայաստանյան ընտրանին էլ ինքնակազմակերպվում է և գալիս է իր վրա վերցնելու պատասխանատվություն երկրի ու պետության համար: Կարծում եմ՝ այս հեղափոխությունը Հայաստանում վերջինը կլինի, և մենք այլևս վերափոխումների կգնանք էվոլյուցիոն, քաղաքակիրթ ու խաղաղ  ճանապարհով: Հեղափոխությունն ամենևին էլ միայն իշխանափոխությունը չէ, հեղափոխությունն առաջին հերթին արժեհամակարգի, աշխարհայացքի, քաղաքական մշակույթի, տնտեսավարման՝ արտադրության ու բաշխման հարաբերությունների փոփոխություն է: Իսկ այս հեղափոխությունը արմատապես տարբերվում է նախորդներից, այս հեղափոխությունը գաղափարի հեղափոխություն է, արժեհամակարգի հեղափոխություն է, արժանապատվության, պետականության ու անկախության հեղափոխություն է, բարձր արժեքներ կրող՝ հասարակության առաջադեմ մասի՝ հայրենասերների, նվիրյալների, մտավորականների հեղափոխություն է և լավատեսության հույս է ներշնչում, որ Հայաստանը այսուհետ կգնա առաջընթացի ճանապարհով:

ՀԱՅԿ  ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության   թեկնածու

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California