Չէ՞ որ ձեզանից շատերն էլ մեզ միայնակ էին թողել. նախաձեռնող խմբի անդամներ
SOCIETYԻնչպես գիտեք, երեկ երեկոյան ցուցարարների՝ 2 մասի բաժանումից հետո, շատերը ցեխ են շպրտում «Ոչ թալանին» խմբի նախաձեռնող անդամների վրա: Այժմ Past.am-ը ձեզ է ներկայացնում նրանց ֆեյսբուքյան հայտարարությունները:
«Ես Ոչ թալանին համակարգող խմբից եմ ու որոշումները կայացնողներից մեկը ես եմ եղել, Վաղոյին ու Մաքսին հանգիստ թողեք ու հիմա էլ ինձ դավաճան ասեք, ես դեմ չեմ»:
«Ինչ հեշտ ա չէ՞, ուղղակի մտնել ֆեյսբուք ու ստատուսում մեկին դավաճան ասել: Իսկ գրելուց առաջ մի քիչ ձեր չեղած ուղեղները փորձեք աշխատացնել, կարող ա մի բան հասկանաք: Թե չէ հասարակ ջրցանից փախնում եք (հատ առ հատ անուններդ չտամ) ու էսօր սուտի հայրենասեր եք խաղում»:
Միհր Ավագյան
«Բոլորը հարցնում էին, թե ինչի՞ եմ Ժիրայր Սեֆիլյանի հասցեին վատ արտահայտվել. Սիրելիներս, Ժիրայր Սեֆիլյանը քանիցս ազատության հրապարակ իջնող տղաներին վիրավորեց: Ժիրայր Սեֆիլյանը փորձեց պատրաստի շարժումն իրենով անել: Ժիրայր Սեֆիլյանը որոշեց, որ կարելի է անկեղծ երիտասարդների արածը ջուրը գցել՝ հանուն սեփական ծրագիրը իրականացնելու: Շատ շատերդ գուցե չգիտեք, բայց Ժիրայր Սեֆիլյանը սովորական մարդ է ու սեփական սխալը իր կռված լինելով արդարացնելով, իրեն եք վնասում, որովհետև ունենք բազմաթիվ կռված հերոսներ, ովքեր հիմա մեծագույն սխալներ են անում, ի՞նչ է, իրե՞նց էլ եք արդարացնում:
Հա ու մի բան էլ՝ ով որ հետս ուզում է խոսել ոչ քաղաքական, այլ ռազբորկի տեսքով, կասկածող չլինի, որտեղ պետք լինի, երբ պետք լինի, կհանդիպենք: Անկախ քննադատություններից, սիրում եմ ձեզ, դուք մեր ժողովուրդն եք, ու եթե որևէ սխալ ենք արել, ուղղակի ներողամիտ եղեք: Չէ՞ որ ձեզանից շատերն էլ մեզ միայնակ էին թողել... »։
Արմեն Մկրտչյան
Մաքսիմ Սարգսյան
X



