Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են
SOCIETYՍտեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, և մայրաքաղաքի գազամատակարարումը նախատեսվում է վերականգնել ապրիլի 29-ին, ժամը 20:00 սահմաններում։
Այս մասին «Արցախգազ» ՓԲԸ-ի հաղորդագրությունը տարածել է Արցախի տեղեկատվական շտաբը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ մի փոքր ավելի ուշ կվերսկսի նաև գազալցակայանների աշխատանքը։
Ապրիլի 27-ին «Արցախգազ»-ը հայտարարություն էր տարածել, որ Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով ժամանակավոր դադարեցվել է մայրաքաղաքի գազամատակարարումը, ինչպես նաև գործող գազալցակայանների աշխատանքը։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



