Շիրակում փորձաշրջան են անցնում 4 ֆուտբոլիստներ
SPORTԵրեքշաբաթյա դադարից հետո «Շիրակը» Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում վերսկսել է թեթև մարզումները։ Երեկ թիմին են միացել նաև երեք աֆրիկացի և մեկ հայ ֆուտբոլիստներ,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
20-ամյա Կուակու Նդրի Մարսել Լեինսեն կենտրոնական պաշտպան է, որը նաև հանդես է եկել Կոտդ՛Ւվուարի հավաքականում։ Դիոն Սեդե Ջունիորը հանդես է գալիս հարձակվողական գոտում։ 18-ամյա ֆուտբոլիստը «Ասֆա» ակումբի սան է։ Նույն ակումբից է նաև 18-ամյա եզրային կիսապաշտպան Կուադիո Էմանուել Կլաուվիսը։
«Շիրակի» հետ այժմ մարզվում է նաև 20-ամյա եզրային կիսապաշտպան «Կրասնոդարի» սան Սևակ Փարսադանյանը, ով 2014թ. սկզբից կես տարի խաղացել է «Փյունիկ-2»-ում։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



