Սումգայիթի արդյունաբերական պարկում բռնկված խոշոր հրդեհը մարվել է. հետևանքները՝ ֆոտոշարքով
SOCIETYԱդրբեջանի Սումգայիթ քաղաքի Հաջի Զեյնալաբդին գյուղի «Ազերսուն» արդյունաբերական պարկում (Բաքվից մոտ 35 կմ հեռավորության վրա) ապրիլի 28-ին բռնկված հրդեհն ամբողջովին մարվել է:
Այս մասին հայտնել է երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունը, գրում է minval.az-ը։
Ներկայում տարածքում քանդվում են հրդեհված շինությունները, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։
Հրդեհի պատճառների պարզաբանմամբ զբաղվում է քննչական խումբը։




1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



