Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Պետության և պետականության քայքայման թափանիվը կանգնեցնելու անհրաժեշտությունը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

2018 թվականի գարնան այս օրերին էր, որ Փաշինյանի գլխավորած շարժումը հասավ իր գագաթնակետին՝ նրան փողոցից հասցնելով վարչապետի աթոռին։ Եվ այդ ժամանակվա առանձնահատկությունն այն էր, որ աննախադեպ մեծ ոգևորություն էր տիրում, մարդկանց պատել էր այն զգացումը, թե երբ նա իշխանության հասնի, հրաշք է տեղի ունենալու, երկիրը սրընթաց զարգանալու է, քաղաքացիները սկսելու են ավելի բարվոք կյանքով ապրել։ Եվ մինչ հանրությունը այսպիսի հույսեր էր կապում Փաշինյանի անձի հետ, վերջինս փորձում էր մեծ խոստումներով հանդես գալ, ցույց տալ, թե ինքն իսկապես ունի այն «կախարդական փայտիկը», որով ի վիճակի է շատ արագ բարեփոխել պետությունը ու բավարարել հանրության պահանջները։ Հիմա կարելի է համեմատություն տանել, թե ինչպիսի իրավիճակում Փաշինյանը վերցրեց իշխանությունը, և ինչպիսի վիճակ ունենք հիմա, որն արդեն Փաշինյանի կառավարման արդյունքն է։ Նախ՝ այն ժամանակ ունեինք միասնական Արցախ և նրա հետ ամուր թելերով ու անվտանգությամբ կապված Հայաստան։

Իսկ հիմա Արցախից ուղղակի փշրանքներ են մնացել, որի նույնիսկ գոյություն ունենալու ապագան հարցականի տակ է դրված։ Իսկ Փաշինյանը, որը ժամանակին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում խրոխտ հայտարարում էր, թե «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա ոչ միայն երկյուղում է խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, այլև առաջ է տանում այն գաղափարը, որ Արցախը կարող է կարգավիճակ ստանալ Ադրբեջանի կազմում։ Մյուս կողմից՝ Հայաստանին պատկանող որոշ տարածքներ ևս անցած տարվա մայիսից սկսած մնում են ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված, որի արդյունքում մեր պետության տարածքային ամբողջականությունը խախտված է։ Ու հիմա ոչ մի երաշխիք չկա, որ հակառակորդի խելքին չի կարող ցանկացած պահի փչել նոր սադրանք ձեռնարկել և խորանալ ՀՀ տարածքում։ Այսինքն, ներկայումս ոչ միայն մեր անվտանգության համակարգն է քայքայված, այլ նույնիսկ ՀՀ ինքնիշխանությունն է վտանգի տակ։ Այնինչ, 2018 թվականից սկսած Փաշինյանը Հայաստանի սուվերենությունն ամրապնդելու վերաբերյալ իր ճառերով կոկորդ էր պատռում։

4 տարի առաջ հանրության շրջանում իրոք դժգոհություններ կային՝ կապված առկա սոցիալ-տնտեսական վիճակի, անարդարության ու կոռուպցիոն դրսևորումների հետ, և Փաշինյանը խոստանում էր ժողովրդից գողացված գումարները կոպեկ առ կոպեկ հետ բերել, մարդկանց խոստանում էր արժանավայել ու արժանապատիվ կյանք։ Այնինչ, ամեն ինչ եղավ հակառակը: Անվիճելի է, որ չորս տարվա ընթացքում հայաստանցիների գերակշիռ մասի կյանքն ավելի է բարդացել, նրանց եկամուտները չեն ավելացել, միևնույն ժամանակ գնաճը ահռելի չափերի է հասել։

Եթե եկամուտների ավելացում էլ կա, ապա ոչ թե հասարակ քաղաքացիների, այլ բացառապես քպականների համար, որոնք աստղաբաշխական չափերի աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում, չհաշված այլ եկամուտները։ Հաջորդը: Նախքան 2018 թվականի գարունը Հայաստանը կարողանում էր արտաքին աշխարհում տարբեր նախաձեռնություններով հանդես գալ, ու միջազգային հանրությունը մեր պետության տեսակետի հետ ինչ-որ չափով հաշվի էր նստում։ Իսկ հիմա միջազգային արենայում Հայաստանը դադարել է գործոն լինելուց, արտաքին խաղացողներն են Հայաստանին պայմաններ թելադրում, նախապայմաններ են դնում նվազագույնը «5 կետերի» և այլ պահանջների տեսքով՝ առանց մեր իսկ տեսակետը հաշվի առնելու։ Եվ Հայաստանն իր շահերն առաջ տանելու հարցում միայնակ է մնացել, իսկ ՀՀ իշխանությունները, առաջնային պլանում ունենալով սեփական աթոռը պահելու հարցը, ոչ թե մեր պետության շահերն են առաջ մղում, այլ արտաքին ուժերի։

Դրա արդյունքում է, որ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած իր հայտնի ելույթում, ըստ էության, արտաքին ուժերի և միջազգային հանրության տեսակետն ավելի էր կարևորում, քան սեփական հանրության կարծիքն ու համախմբումը համահայկական օրակարգի շուրջ։ Իսկ հակառակորդ երկրի ղեկավարը Հայաստանի մասին թույլ է տալիս ամեն անգամ հոխորտալ ու սպառնալիքներ հնչեցնել, բայց յուրաքանչյուր դեպքում մեր իշխանությունները նախընտրում են կուլ տալ այդ լուտանքները։ Կարող ենք ասել, որ նորանկախ Հայաստանն իր պատմության մեջ երբեք այսքան նվաստացած վիճակում չի եղել։ Նախկիններին միշտ էլ կարելի է քննադատել, նրանց մեղադրել տարբեր հարցերում, ընդ որում՝ արդարացիորեն: Բայց եկեք տեսնենք, թե ինչպիսի հանգրվանի ենք հասել 4 տարվա ընթացքում, որը Փաշինյանի կառավարման պատասխանատու ժամանակահատվածն է։

Ակնհայտ է, որ ներկայիս դրությունը ծայրահեղ վատթար է և նույնիսկ համեմատության եզրեր չունի նախկինում եղած իրավիճակի հետ։ Փաստորեն, ստացվում է, որ 2018 թվականին մարդիկ սխալվեցին՝ իրենց անվերապահ աջակցությունը հայտնելով Փաշինյանին։ Անգամ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե կարողանար կանխատեսել արհավիրքը, միգուցե 2018 թվականին այլ կերպ գործեր։ Բնականաբար, եթե երկրի առաջին դեմքն է նման հայտարարություն անում, ապա շարքային քաղաքացիները չէին կարող կանխատեսել վերահաս արհավիրքը։ Սակայն կարևոր է, որ հանրությունն այսօր սթափվել ու աստիճանաբար պայքարի է դուրս գալիս՝ կործանման թափանիվը կանգնեցնելու նպատակով։ Ի վերջո, եթե մի քանի ամիս էլ գործող իշխանությունները կառավարեն, ապա սարսափելի է անգամ մտածել, թե ինչ կործանարար հետևանքներ կարող են լինել:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation