Yerevan, 23.October.2026,
00
:
00
BREAKING


Հայտնի են «DigiCode 2022» ծրագրավորման մրցույթի եզրափակչի հաղթողները

SOCIETY

Այս տարի Դիջիկոդ մրցույթն իրականացվել է մարզային և հանրապետական փուլերով։ Մարզային փուլն անցկացվել է ՀՀ հինգ քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Գորիսում և Երևանում։ Մասնակցության հայտ են ներկայացրել 942 թիմ (1000-ից ավել աշակերտ) ՀՀ բոլոր մարզերի, այդ թվում՝ Արցախի, Ջավախքի ընդհանուր թվով 400 դպրոցներից։ Եզրափակիչ փուլում իրենց աշխատանքները ներկայացրել են 60 թիմեր (72 աշակերտ)։ 

Մասնակիցները մրցել են 10-13 տարեկան և 13 տարեկանից բարձր տարիքային խմբերով՝ «Վիրտուալ աշխատանոցներ` STEM առարկաների թեմաներով», «Համակարգչային խաղեր», «Լավագույն ալգորիթմական լուծում» Կրիայ ծրագրով օլիմպիադա և «Սարքերի ինտեգրում» անվանակարգերում։ Մրցույթում ներկայացված աշխատանքներն իրականացվել են Աղուէս (Scratch), Կրիայ (KTurtle) ծրագրերով և Python ծրագրավորման լեզվով։ 

Մարզային փուլը հաղթահարած բոլոր մասնակիցները ստացան հատուկ մրցանակ՝ տեխնոլոգիական և կրթական շրջայցերի տեսքով, իսկ հանրապետական ամեն անվանակարգում հաղթող ճանաչված թիմերը ստացան շնորհակալագրեր ԿԳՄՍ նախարարության և մրցույթի կազմակերպիչների կողմից, ինչպես նաև «Արմաթ» տեխնոլոգիական ճամբարի, տեխնոլոգիական ոլորտի դասընթացների,շրջայցերի ուղեգրեր և դրամական պարգևներ։

Դիջիկոդ Շիրակ

  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) VXsoft ընկերության հովանավորչությամբ և Շիրակի մարզպետարանի աջակցությամբ նախաձեռնել է «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի մարզային փուլի անցկացումը Շիրակի մարզի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։
Մրցույթին ներկայացված է եղել 135 հայտ, որոնցից 62 մասնակից անցել է եզրափակիչ փուլ։

9 անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին՝

  • «Վիրտուալ լաբորատորիա»՝ Նինա Հովհաննիսյան (Նոր Կյանքի միջնակարհ դպրոց, մինչև 13 տ.),
  • «Վիրտուալ լաբորատորիա»՝ Յուրա Մնացականյան (Ձորակապի միջնակարգ դպրոց, 13 տ. բարձր),
  • «Համակարգչային խաղեր»՝ Հասմիկ Խաչատրյան և Մարինա Սարգսյան (Սպանդարյանի միջնակարգ դպրոց, մինչև 13 տ.),
  • «Համակարգչային խաղեր»՝ Նարեկ Մարտիրոսյան (Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց, մինչև 13 տ.) / Խրախուսում,
  • «Համակարգչային խաղեր»՝ Զորիկ Մուրադյան և Մերուժան Մուրադյան (Թավշուտի միջնակարգ դպրոց, 13 տ. բարձր),
  • «Python ծրագրով սարքերի ինտեգրում»՝ Հարություն Ասատրյան և Լևոն Մսրյան (Գյումրու «Ընտանիք» կենտրոն),
  • «Ալգորիթմական լուծում»՝ Սրապ Գևորգյան (Գյումրու թիվ 20 հիմնական դպրոց, 10-12 տ․) 
  • «Ալգորիթմական լուծում»՝ Նարեկ Աբրահամյան (Արթիկի թիվ 5 հիմնական դպրոց, 13-15 տ․)
  • «Ալգորիթմական լուծում»՝ Հակոբ Այվազյան, (Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց, 13-15 տ․) / Խրախուսում
  • «Ալգորիթմական լուծում»՝ Արթուր Ֆռանգյան (Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց, 16-18 տ․) 

 

Դիջիկոդ Լոռի

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) VXsoft ընկերության հովանավորչությամբ և Լոռու մարզպետարանի աջակցությամբ նախաձեռնել է «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի մարզային փուլի անցկացումը Լոռու մարզի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։
Մրցույթին ներկայացված է եղել 223 հայտ, որոնցից 74 մասնակից անցել է եզրափակիչ փուլ։ 

9 անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին՝

  • «Վիրտուալ լաբորատորիա»՝ Հայկուհի Գրիգորյան, (Վանաձորի թիվ 21 հիմնական դպրոց, մինչև 13 տ.) 
  • «Վիրտուալ լաբորատորիա»՝ Հովիկ Մարտիրոսյան , (Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոց, 13 տ. բարձր) 
  • «Համակարգչային խաղեր»՝ Բարոյան Մերուժան, (Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոց, մինչև 13 տ.)
  • «Համակարգչային խաղեր»՝ Արթուր Ղազարյան, (Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոց, 13 տ. բարձր) 
  • «Համակարգչային խաղեր»՝ Ռոբերտ Դոխոյան, Վահագն Այվազյան, (Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց, մինչև 13 տ.) / Խրախուսում
  • «Համակարգչային խաղեր»՝ Սիմոն Նորեկյան, Էրիկ Շախկյան, (Թեղուտի միջնակարգ դպրոց, 13 տ. բարձր) / Խրախուսում
  • «Ալգորիթմական լուծում»՝ Արծվի Մարտիրոսյան, (Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոց, 10-12 տ․)
  • «Ալգորիթմական լուծում»՝ Լևոն Ձավարյան (Օձունի թիվ 2 միջնակարգ դպրոց, 13-15 տ․)
  • «Ալգորիթմական լուծում»՝ Նարեկ Հախինյան (Օձունի թիվ 2 միջնակարգ դպրոց, 16-18 տ․) / Խրախուսում
  • «Ալգորիթմական լուծում»՝ Կարեն Աբրահամյան (Սպիտակի թիվ 4 հիմնական դպրոց, 16-18 տ․) 
  • «Python ծրագրով սարքերի ինտեգրում»՝ Ավետ Դունամալյան, Հովհաննես Կարապետյան (Շենավանի հիմնական դպրոց, մինչև 13 տ. )
  • «Python ծրագրով սարքերի ինտեգրում»՝ Խաչատուր Կուրղինյան (Սարահարթի մինջնակարգ դպրոց, 13 տ․ բարձր) 

 

Դիջիկոդ Հյուսիս

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի և Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանի աջակցությամբ նախաձեռնել է «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի մարզային փուլի անցկացումը Տավուշի մարզի Իջևանի պետական համալսարանում։
Մրցույթին Տավուշի մարզից ներկայացված է եղել 56 հայտ, որոնցից 30 մասնակից անցել է եզրափակիչ փուլ։
Գեղարքունիքի մարզից ներկայացված է եղել 117 հայտ, որոնցից 45 մասնակից անցել է եզրափակիչ փուլ։

9 անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին՝

  • «Վիրտուալ լաբորատորիա»՝ Մանե Հարությունյան, Էդուարդ Հարությունյան (Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոց, մինչև 13 տ.) 
  • «Վիրտուալ լաբորատորիա»՝ Նարե Մելիքսեթյան (Իջևանի թիվ 1 հիմնական դպրոց, մինչև 13 տ.) / Խրախուսում
  • «Համակարգչային խաղեր»՝ Մարիա Նգոյան (Դիլիջանի ավագ դպրոց, մինչև 13 տ.)
  • «Համակարգչային խաղեր»՝ Ասլանյան Արմեն (Գեղհովիտի թիվ 1 միջնակարգ դպրոց, 13 տ. բարձր)
  • «Python ծրագրով սարքերի ինտեգրում»՝ Թորգոմ Միսակյան , Ատոմ Հակոբյան (Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոց, 13 տ. բարձր)
  • «Python ծրագրով սարքերի ինտեգրում»՝ Հայկ Բազիկյան, Ռուբեն Գայրանյան (Գավառի ավագ դպրոց, 13 տ. բարձր)
  • «Ալգորիթմական լուծում»՝ Ներսիսյան Սերգեյ (Բերդի թիվ 3 հիմնական դպրոց, 10-12 տ․)
  • «Ալգորիթմական լուծում»՝ Արամ Ադիլխանյան (Բերդի թիվ 3 հիմնական դպրոց, 10-12 տ․) / Խրախուսում 
  • «Ալգորիթմական լուծում»՝ Նելլի Կարապետյան (Վարագավանի միջնակարգ դպրոց, 13-15 տ․)
  • «Ալգորիթմական լուծում»՝ Էմմա Մանուկյան (Գավառի ավագ դպրոց, 13-15 տ․) / Խրախուսում  
  • «Ալգորիթմական լուծում»՝ Նունե Ավագյան (Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոց, 16-18 տ․)
  • «Ալգորիթմական լուծում»՝ Կոլյա Մարգարյան (Ծովագյուղի միջնակարգ դպրոց,16-18 տ․)
  • «Ալգորիթմական լուծում»՝ Արամ Եսայան (Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոց, 16-18 տ․)

 

Դիջիկոդ Հարավ


Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), Վայոց Ձորի, Սյունիքի մարզպետարանների և Արցախի կառավարության աջակցությամբ նախաձեռնել է «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի մարզային փուլի անցկացումը Սյունիքի մարզի Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցում։
Վայոց Ձորի մարզից ներկայացված է եղել 12 հայտ, որոնցից 6 մասնակից անցել է եզրափակիչ փուլ։
Սյունիքի մարզից ներկայացված է եղել 62 հայտ, որոնցից 39 մասնակից անցել է եզրափակիչ փուլ։
Արցախի մարզից ներկայացված է եղել 11 հայտ, որոնցից 6 մասնակից անցել է եզրափակիչ փուլ։
Ջավախքից ներկայացված է եղել 22 հայտ, որոնցից 10 մասնակից անցել է եզրափակիչ փուլ։

9 անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին՝

  • «Վիրտուալ լաբորատորիա»՝  Արինե Իսրաելյան (Կապանի թիվ 6 հիմնական դպրոց, մինչև 13 տ. )
  • «Վիրտուալ լաբորատորիա»՝ Արտյուշ Ախվերդյան, Սոնա Ախվերդյան (Նինոծմինդայի Արմաթ ինժեներական լաբ, 13 տ. բարձր )
  • «Համակարգչային խաղեր»՝  Դանիել Գևորգյան (Կապանի թիվ 1 հիմնական դպրոց, մինչև 13 տ. )
  • «Համակարգչային խաղեր»՝  Էմին Սիմոնյան (Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոց, մինչև 13 տ.)
  • «Համակարգչային խաղեր»՝  Էմին Դավթյան, Վանյա Ավետիսյան (Կապանի թիվ 2 ավագ դպրոց, 13 տ. բարձր)
  • «Python ծրագրով սարքերի ինտեգրում»՝  Սուրեն Փարսյան (Գորիսի թիվ 1 ավագ դպրոց, 13 տ. բարձր)
  • «Ալգորիթմական լուծում»՝ Աշոտ Թումանյան (Կապանի թիվ 13 հիմնական դպրոց 10-12 տ․ )
  • «Ալգորիթմական լուծում»՝ Միքայել Խաչատրյան (Կոռնիձորի միջնակարգ դպրոց 13-15 տ․ )
  • «Ալգորիթմական լուծում»՝ Արշակ Հովհաննիսյան (Մարտակերտի թիվ 1 հիմնական դպրոց 16-18 տ․ ) / Խրախուսում 
  • «Ալգորիթմական լուծում»՝ Գեորգի Զախարյան (Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոց 16-18 տ․)

 

Դիջիկոդ Կենտրոնական


Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ նախաձեռնել է «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի մարզային փուլի անցկացումը Երևանի Ֆիզմաթ դպրոցում։
Արարատի մարզից ներկայացված է եղել 36 հայտ, որոնցից 12 մասնակից անցել է եզրափակիչ փուլ։
Արագածոտնի մարզից ներկայացված է եղել 29 հայտ, որոնցից 15 մասնակից անցել է եզրափակիչ փուլ։
Արմավիրի մարզից ներկայացված է եղել 22 հայտ, որոնցից 15 մասնակից անցել է եզրափակիչ փուլ։
Կոտայքի մարզից ներկայացված է եղել 93 հայտ, որոնցից 25 մասնակից անցել է եզրափակիչ փուլ։ 
Երևանից ներկայացված է եղել 124 հայտ, որոնցից 30 մասնակից անցել է եզրափակիչ փուլ։

9 անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին՝

  • «Վիրտուալ լաբորատորիա»՝ Կարինե Աբգարյան, Միքայել Քանանյան (Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոց, մինչև 13 տ.) 
  • «Վիրտուալ լաբորատորիա»՝  Մոնիկա Ղլիջյան (Երևանի թիվ 200 հիմնական դպրոց, մինչև 13 տ.) / Խրախուսում
  • «Վիրտուալ լաբորատորիա»՝  Հասմիկ Մարտիրոսյան (Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոց, 13 տ. բարձր)
  • «Համակարգչային խաղեր»՝  Ռաֆայել Սարգսյան (Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոց, մինչև 13 տ.) 
  • «Համակարգչային խաղեր»՝ Արգիշտի Մարգարյան (Երևանի թիվ 56 հիմնական դպրոց, մինչև 13 տ.) / Խրախուսում
  • «Համակարգչային խաղեր»՝ Անուշ Հակոբյան, Գայանե Բաղդասարյան ( Էջմիածնի Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոն, 13 տ. բարձր) 
  • «Python ծրագրով սարքերի ինտեգրում»՝  Արթուր Մկրտիչյան (Մասիսի թիվ 4 հիմնական դպրոց, մինչև 13 տ.) 
  • «Python ծրագրով սարքերի ինտեգրում»՝ Դավիթ Դանիելյան, Արշակ Խաչատրյան (Երևանի թիվ 132 հիմնական դպրոց, 13 տ. բարձր)  
  • «Ալգորիթմական լուծում»՝ Հովհաննես Մանուկյան (Արտենիի թիվ 2 հիմնական դպրոց, 10-12 տ․) / Խրախուսում
  • «Ալգորիթմական լուծում»՝ Ռոբերտ Մանուկյան (Ֆիզմաթ դպրոց, 10-12 տ․) 
  • «Ալգորիթմական լուծում»՝ Նորայր Ղուկասյան (Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց, 10-12 տ․) / Խրախուսում
  • «Ալգորիթմական լուծում»՝ Արշակ Մելքոնյան (Գառնիի թիվ 1 միջնակարգ դպրոց, 13-15 տ․) 
  • «Ալգորիթմական լուծում»՝ Մելքոնյան Իրինա (Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոց, 16-18 տ․) 

 

Դիջիկոդ Հանրապետական

Ապրիլի 23-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Մանուկյան սրահում տեղի ունեցավ DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթի հանրապետական փուլը: Մրցույթին մասնակցեց 72 պատանի Հայաստանի բոլոր մարզերից, ներառյալ՝ Արցախից, ինչպես նաև Ջավախքից և Հնդկաստանից։ Ողջույնի խոսքով հանդես եկան ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, ՀԱՀ նախագահ Կարին Մարկիդեսը, մրցույթի հովանավոր ընկերությունների ներկայացուցիչներ։ 
Ժյուրիի կազմում ընդգրկված էին Վահե Ասլոյանը (Ardesk ընկերություն), Արման Պողոսյանը  (Instigate Design ընկերություն), Արման Աթոյանը (X-Tech ընկերություն), Ռուբեն Մանուկյանը (VXsoft ընկերություն), Սաթենիկ Մնացականյանը (ArmSec հիմնադրամ,Հայաստանի ամերիկյան համալսարան), Վահե Տորոզյանը (Codulate ընկերություն)։ Մրցույթին ներկա գտնվեցին հյուրեր ԱՏՁՄ վարչությունից, Հայաստանի տեխնոլոգիական համայնքից, ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովից, ԿԶՆԱԿ հիմնադրամից, ԿԳՄՍ, ԲՏԱ նախարարություններից  և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններից։

9 անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին՝

  • «Վիրտուալ լաբորատորիա»՝ Մանե Հարությունյան, Էդուարդ Հարությունյան (Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոց, մինչև 13 տ. )
  • «Վիրտուալ լաբորատորիա»՝  Հովիկ Մարտիրոսյանը (Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոց, 13 տ. բարձր)
  • «Համակարգչային խաղեր»՝ Մարիա Նգոյան (Դիլիջանի ավագ դպրոց, մինչև 13 տ. )
  • «Համակարգչային խաղեր»՝ Անուշ Հակոբյան, Գայանե Բաղդասարյան (Էջմիածնի ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն,13 տ. բարձր)
  • «Python ծրագրով սարքերի ինտեգրում»՝  Արթուր Մկրտիչյանը (Մասիսի թիվ 4 հիմնական դպրոց, մինչև 13 տ. )
  • «Python ծրագրով սարքերի ինտեգրում»՝ Ավետ Դունամալյանն ու Հովհաննես Կարապետյանը (Շենավանի հիմնական դպրոց, մինչև 13 տ. )
  • «Python ծրագրով սարքերի ինտեգրում»՝ Թորգոմ Միսակյանն ու Ատոմ Հակոբյանը Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոց, 13 տ. բարձր)

Կազմակերպիչ՝ ԱՏՁՄ, հովանավորներ՝ ԿԳՄՍ նախարարություն, VXsoft ընկերություն, Apaga Technologies ընկերություն, Հայաստանի ամերիկյան համալսարան։

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'